Լեոնիդ Ազգալդյան փողոց (Երևան)
Արտաքին տեսք
Լեոնիդ Ազգալդյան | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | 570 |
Սկիզբ | Սարալանջի փողոց |
Ավարտ | Լեռ Կամսարի փողոց |
Անվանվել է ի պատիվ | Լեոնիդ Ազգալդյան |
Լեոնիդ Ազգալդյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի պատվին։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցն սկսվում է Սարալանջի փողոցից, ձգվում հարավարևմտյան ուղղությամբ, այնուհետև թեքվում դեպի արևմուտք և ավարտվում Լեռ Կամսարի փողոցի 30/3 տան մոտ։ Երկարությունը 570 մետր է։
Փողոցն անվանակոչվել է Երևանի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 72-Ն որոշմամբ[1]։
Փողոցը հատվում է 2020 թվականին անվանակոչված Գոհար Գասպարյան փողոցի[2], ինչպես նաև 2022 թվականին անվանակոչված Ալեքսանդր Հարությունյան, Էդվարդ Միրզոյան, Էդգար Հովհաննիսյան, Արտեմի Այվազյան[3] փողոցների հետ։