Լենինի հուշարձան (Մոսկվա, Տվերսկայա հրապարակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)
Լենինի հուշարձան | |
---|---|
Լենինի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Իսիդոր Ֆրանցուզ |
Ստեղծում | 1940 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Տվերսկի շրջան |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Cultural heritage monuments in Central Administrative Okrug Վիքիպահեստում |
Լենինի հուշարձան (ռուս.՝ Памятник Ленину), հուշարձան Մոսկվայի Տվերսկայա հրապարակում, Ռուսաստանի սոցիալական-քաղաքական պատմության պետական արխիվի շենքի մոտի պուրակում։ Նվիրված է Վլադիմիր Լենինին, տեղադրվել է 1940 թվականին։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Սերգեյ Մերկուրովը և ճարտարապետ Իսիդոր Ֆրանցուզը[1]։ Հուշարձանն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վ. Ի. Լենինի քանդակը պատրաստված է կարմիր գրանիտից։ Այն տեղադրվել է մուգ մոխրագույն գրանիտի բլոկներից պատրաստված պատվանդանի վրա։ Լենինը պատկերված է նստած և առաջ թեքված։ Տպավորություն է ստեղծվում, որ նա ուշադիր լսում է իր զրուցակցին։ Ձախ ձեռքով, որով նոթատետր է բռնում, Լենինը հենվել է ծնկին։ Մատիտով աջ ձեռքը բազկաթոռի թիկնակի հետևում է[1]։ Արվեստագետ Դ. Սոբոլևսկու պնդմամբ՝ «քանդակային կերպարի պլաստիկ արտահայտությունը շատ լավ ներդաշնակում է Իլյիչի հոգեբանորեն կենդանի և վառ նկարագրի հետ»[3]։
Հուշարձանի տեղադրման վայրն ընտրվել է ոչ պատահականորեն։ Լենինը բազմիցս ելույթ է ունեցել Տվերսկայա (այն ժամանակ՝ Խորհրդային) հրապարակում Մոսխորհրդի (այժմ՝ Մոսկվայի քաղաքապետարան) շենքի պատշգամբից, ինչի մասին հիշեցնում է հուշատախտակը։ Հուշարձանը տեղադրվել է ՀամԿԿ(Բ) կենտկոմին կից Վ. Ի. Լենինի ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի սոցիալական-քաղաքական պատմության պետական արխիվ) շենքի դիմաց[1]։
Նախքան հուշարձանի տեղադրումը, Վ. Ի. Լենինի քանդակը ցուցադրվել է 1939 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում Նյու Յորքում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Кожевников Р. Ф. Памятники В. И. Ленину // Скульптурные памятники Москвы. — М.: Московский рабочий, 1983.
- ↑ «Памятник В. И. Ленину, 1940 г., ск. С. Д. Меркуров, арх. И. А. Француз, гранит». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 3,0 3,1 Соболевский Н. Д. Скульптурные памятники и монументы в Москве. — М.: Московский рабочий, 1947. — С. 13.