Լենինի հուշարձան (Մոսկվա, Պավելի փողոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Լենինի հուշարձան
Լենինի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան, պատմության հուշարձան և արձան
ՃարտարապետԿոնստանդին Թոփուրիձե
Ստեղծում1967
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրDanilovsky District?
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Cultural heritage monuments in Southern district of Moscow Վիքիպահեստում

Վ. Ի. Լենինի հուշարձան (ռուս.՝ Памятник В. И. Ленину), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս հեղափոխական գործիչ, բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինին։ Տեղադրվել է 1967 թվականին՝ Պավելի փողոցում, Մոսկվայի Վլադիմիր Իլյիչի անվան էլեկտրամեխանիկական գործարանի դիմաց։ 1918 թվականի օգոստոսի 30-ին այդ վայրից ոչ հեռու Լենինի դեմ մահափորձ է իրականացվել։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Վալենտին Թոփուրիձեն և ճարտարապետ Կ. Տ. Թոփուրիձեն։ Հուշարձանն ունի դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Լենինը բազմիցս այցելել է Միխելսոնի գործարանը, որտեղ ելույթ է ունեցել աշխատակիցների առջև։ Այստեղ 1918 թվականի օգոստոսի 30-ին Լենինի դեմ մահափորձ է իրականացվել, որի հետևանքով նա ծանր վիրավորվել է[2]։

1922 թվականին այդ մահափորձի վայրում գործարանի աշխատակիցները տեղադրել են կարմիր ողորկված գրանիտից պատրաստված հուշաքար։ Նրա դիմերեսին փորագրված են հետևյալ բառերը. «Համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի դեմ մահափորձի վայրում հուշարձանի առաջին քարը։ 1918 թվականի օգոստոսի 30 - 1922 թվականի նոյեմբերի 1»: Դարձերեսին գրված է. «Թող ամբողջ աշխարհի ճնշվածներն իմանան, որ այս վայրում կապիտալիստական հակահեղափոխության գնդակը փորձում էր ընդհատել համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի կյանքն ու գործունեությունը»[2]։

1947 թվականի նոյեմբերի 7-ին գործարանի դիմացի հրապարակում, հուշաքարից ոչ հեռու, տեղադրվել է քանդակագործ Սերգեյ Մերկուրովի և ճարտարապետ Անատոլի Ժուկովի հեղինակած Լենինի հուշարձանը[2]։ 1960 թվականին, Լենինի ծննդյան 90-ամյակի առթիվ, հուշարձանի շուրջ պուրակը զգալիորեն ընդլայնվել է[3]։ 1967 թվականին Սերգեյ Մերկուրովի ստեղծած հուշարձանը տեղափոխվել է գործարանի տարածք, իսկ նրա տեղում տեղադրվել է քանդակագործ Վալենտին Թոփուրիձեի և ճարտարապետ Կոնստանտին Թոփուրիձեի հեղինակած ներկայիս հուշակոթողը[2]։

Պավելի փողոցում գտնվող Լենինի հուշարձանը տեղադրվել է Վլադիմիր Իլյիչի անվան գործարանի հին բոլշևիկների նախաձեռնությամբ։ Քանդակագործը և ճարտարապետը հուշարձանի ստեղծման աշխատանքներն իրականացրել են հենց գործարանի արտադրամասերից մեկում, որտեղ նրանց խորհուրդներ են տվել վետերանները, որոնք անձամբ ներկա են եղել Լենինի ելույթներին։ Վլադիմիր Իլյիչի անվան գործարանի աշխատակիցները կատարել են քանդակը ստեղծելու համար անհրաժեշտ բոլոր կաղապարները, որոնք այնուհետև ուղարկվել են Լենինգրադի «Մոնումենտսկուլպտուրա» գործարան` քանդակը բրոնզից ձուլելու համար[2]։

Լենինի հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 1967 թվականի նոյեմբերի 1-ին` Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի նախօրեին։ Հինգմետրանոց բրոնզե քանդակը տեղադրված է գրանիտե բարձր պատվանդանի վրա[2]։ Լենինը պատկերված է ողջ հասակով, նրա հագին վերարկու է, գլխին` գլխարկ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вестник Мэра и Правительства Москвы № 65 ноябрь 2011 (2189)(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Кожевников Р. Ф. Памятники В. И. Ленину // Скульптурные памятники Москвы. — М.: Московский рабочий, 1983.
  3. Курлат Ф., Соколовский Ю. Познакомьтесь — наша Москва. Прогулки по Москве. М. Изд-во Московский рабочий. 1968. — С. 365
  4. Двинский Э. Я. Москва от А до Я. — 2-е. — М.: Московский рабочий, 1976. — С. 31. — 456 с. — 75 000 экз.