Լեմմոն լեռան աստղադիտարան
Լեմմոն լեռան աստղադիտարան Mount Lemmon Observatory | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Մասն է | Steward Observatory? |
Կազմակերպություն | Ստյուարդ աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | G84 |
Երկիր | ԱՄՆ |
Վայր | Լեմմոն լեռ,Արիզոնա |
Հիմնադրվել է՝ | 1970 |
Կայք | Steward Observatory |
32°26′31″ հս․. լ. 110°47′21″ ամ. ե.HGЯO | |
![]() |
Լեմմոն լեռան աստղադիտարան, ԱՄՆ֊ի Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքից հյուսիս֊արևելք ձգվող Սանտա Կատալինա լեռնաշղթայի Լեմմոն լեռան վրա գտնվող աստղադիտարան։ Տարածքը օգտագործվում է ԱՄՆ-ի Անտառային պահպանման ծառայության կողմից տրամադրված հատուկ թույլտվությամբ և ունի ինքնուրույն օգտագործման մի քանի հեռադիտակ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղանքն առաջին անգամ սկսել է օգտագործվել 1954 թվականին՝ որպես Լեմմոն լեռան օդային կայան, որ տեղորոշում էր ռադիոսարքեր «Օդային պաշտպանության ծառայության» ենթակայության տակ։ 1970 թվականին կայանը փոխանցվում է Արիզոնայի համալսարանի Ստյուարդ աստղադիտարանին և վերափոխվում ինֆրակարմիր աստղագիտություն ուսումնասիրող աստղադիտարանի[1]։
Հեռադիտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1.52 m (60 in) Ստյուարդ հեռադիտակ, ռեֆլեկտոր, որ օգտագործվում է «Կատալինայի երկնքի ուսումնասիրության» մաս կազմող «Լեմմոն լեռան ուսումնասիրության» նախագծում։ Ստեղծվել է 1960-ականների վերջին և առաջին անգամ տեղադրվել Բիգելոու լեռան վրա տեղակայված «Կատալինա» կայանում։ Լեմմոն լեռ տեղափոխվել է 1972 թվականին, իսկ ներկայիս տեղում տեղադրվել է 1975 թվականին։ Հայելին սկզբում մետաղական էր և լավ չէր գործում, մինչև որ 1977 թվականին այն փոխարինվեց ապակիով։ Օգտագործվում է նաև ուսումնական նպատակներով։ Հայտնաբերել է 2011 AG5 աստերոիդը[2]։
- 1.52 m (60 in) Դալ֊Կիրխամ ինֆրակարմիր հեռադիտակ, որ սկսել է գործել 1970 թվականից։ Կառուցվածքը հիմնականում նման է Ստյուարդ հեռադիտակի կառուցվածքին։
- 0.81 m (32 in) Շուլման հեռադիտակ, տեղադրվել է 2010 թվականի սեպտեմբերին։ Արիզոնայի ամենամեծ հանրամատչելի հեռադիտակն է։
- 0.5 m (20 in) Ջեմիեսոն հեռադիտակ, գործարկվել է 2005 թվականին։
Ուսումնասիրության ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինֆրակարմիր աստղագիտություն
- Գիսաստղերի մշտադիտարկում և նոր հայտնված աստղերի ուսումնասիրություն
- Մերձերկրյա աստերոիդների տեղորոշում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.as.arizona.edu/
- ↑ «Asteroid 2011 AG5 - A Reality Check (NASA)»։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-16-ին։ Վերցված է 2017-02-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- University of Arizona Steward Observatory - official site
- Mount Lemmon SkyCenter - official site
- Mt. Lemmon Observatory Clear Sky Clock Forecasts of observing conditions.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |