Լա Վիխաներա
Լա Վիխաներա (իսպ.՝ La Vijanera), Կանտաբրիայում ձմեռային տոնակատարությունը, որը նախկինում տեղի էր ունենում Իգունիայի, Տորենսոյի, Տրասմիերայի, Կամպոյի և Պոլասիոնեսայի հովիտներում, բայց այսօր պահպանվել է միայն Սիլիո քաղաքում (Մոլեդո), շնորհիվ la Vijanera-ի ընկերների ասոցիացիայի (Asociación de Amigos de la Vijanera), որը վերականգնեց ամենամյա դիմակահանդեսի ավանդույթները 1982 թվականին՝ Ֆրանկոյի բռնապետության ժամանակ դրա արգելքից գրեթե 30 տարի անց։ Իսպանիայի ազգային զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տոն է (Fiesta de interes turistico)։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր կան մի քանի վարկածներ, որոնք բացատրում են տոնի ծագումն ու անունը։ Դրանցից մեկի համաձայն՝ Լա Վիխաներայի տոնակատարության ավանդույթը կապված է կելտերի ձմեռային արևադարձի հետ։ Մյուս կողմից, Լա Վիխաներան կարող է ծագել Հին հռոմեական Kalendae Ianuarii տոնակատարությունից՝ ի պատիվ դռների, մուտքերի և ելքերի երկդիմի Աստծո՝ Յանուսի[1]։
Տոնի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լա Վիխաներան անցկացվում է Նոր տարուց հետո առաջին կիրակի օրը։ Կառնավալին մասնակցող Սիլիոյի և շրջակայքի բնակիչները հագնվում են տարբեր բանահյուսական կերպարների դիմակահանդեսային տարազներով, որոնց պատկերները կազմում են մոտ 75, որոնց թվում կենտրոնական տեղ են գրավում սարրամակոսները (zarramacos), որոնք ղեկավարում են կառնավալային երթը։ Այս կերպարը պատկերող մասնակիցները կրում են ոչխարի կաշի և գլխին կրում են երկար կոնաձև գլխարկներ։ Նրանց դեմքերը ներկված են սև գույնով, իսկ հագուստի վրա ամրացված են 6-ից 10 զանգ, որոնց զանգը վանում է չարը։
Տոնի առաջին մասը դիմակահանդեսային երթ է, որը շարժվում է դեպի Կենտրոնական Սիլիո հրապարակ։ Այն բաղկացած է այնպիսի դրվագներից, ինչպիսիք են արջի գրավումը (Captura del Oso, հիմնական կերպարները՝ վարպետը և արջը), սահմանի պաշտպանությունը (Defenca de la Raya, հիմնական կերպարները՝ սորրամակոս և Սև պարող), դիմակահանդեսային երթը դեպի հրապարակ (Parados en el Recorrido; հիմնական կերպարները՝ տոնի բոլոր մասնակիցները)։
Երկրորդ մասը տեղի է ունենում Plaza Silio-ում և բաղկացած է դրվագներից.բանաստեղծությունների ընթերցումներ, որոնք հատուկ պատրաստված են կառնավալի համար (Las Coplas), Ամանորի խորհրդանշական ծնունդը (Preñá), արջի զավեշտական սպանությունը (La muerte del oso), որը ներկայացնում է չարի նկատմամբ հաղթանակը։ Այս ծիսակատարությամբ կանտաբրացիները փորձեցին պաշտպանել անասուններին գալիք տարում, քշել չար ոգիներին և ստանալ մահացած նախնիների աջակցությունը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «La Vijanera. Origen» (իսպաներեն). vijanera.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Acción festiva» (իսպաներեն). vijanera.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Asociación Cultural Amigos de la Vijanera» (իսպաներեն). vijanera.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
- «La Vijanera, de Interés Nacional» (իսպաներեն). eldiariomontanes.es. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.