Լա Բոմբոներա
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Լա Բոկա |
Երկիր | ![]() |
Անվանված է | Alberto J. Armando? |
Բացված | մայիսի 25, 1940 |
Ճարտարապետ | Viktor Sulčič? |
Սեփականատեր | Բոկա Խունիորս |
Գործաղեկավար | Բոկա Խունիորս |
Տարողություն | 32 000 |
Տնային թիմ | Բոկա Խունիորս |
Estadio Alberto J. Armando Վիքիպահեստում |
Լա Բոմբոներա կամ Բոմբոներա, պաշտոնական անվանումը՝ «Ալբերտո Խ. Արմանդո» մարզադաշտ (իսպ՝. Estadio Alberto J. Armando), Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Լա Բոկա շրջանում գտնվող մարզադաշտ, որը «Բոկա Խունիորս» ֆուտբոլային թիմի այսպես ասած՝ տնային մարզադաշտն է: Անվանումը կապված է ճարտարապետական մի առանձնահատկության հետ. մարզադաշտի տրիբունաներից մեկը այնպիսի կտրվածք ունի, որ նմանվում է շոկոլադե կոնֆետների տուփի՝ բոմբոներայի:
Բովանդակություն
Մարզադաշտի տեխնիկական բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիսականների համար նախատեսված նստատեղերի քանակը՝ 57 հազար 395: Կոնստրուկտորներ Խոսե Լուիս Դելպինիի, Վիկտոր Սուլչիչի, Ռաուլ Բեսի նախագծած մարզադաշտի տրիբունաների կառուցվածքի առանձնահատկությունն այն է, որ երբ իրենց սիրելի թիմին աջակցող մարզասերները սկսում են համերաշխորեն, միմյանց հետ համաձայնեցված՝ ցատկոտել, թրթռումի էֆեկտ է առաջանում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1905 թ. - «Բոկա Խունիորս» ֆուտբոլային ակումբի հիմնադիրները մարզումների և խաղերի համար հարմար հրապարակ են գտնում իրենց թաղամասում
1907 թ. - ֆուտբոլային ասոցիացիան ակումբին հարկադրում է փոխել հանդիպումների անցկացման վայրը՝ առկա պայմանները ներկայացվող պահանջներին չբավարարելու պատճառով, և ակումբը ստիպված է լինում տեղափոխվել Դեմարչի կղզում գտնվող խաղահրապարակ
1912 թ. - ակումբը այս անգամ էլ տեղափոխվում է Վիլդե
1913 թ. - սկսվում է մարզադաշտի փայտե տրիբունաների կառուցումը, ակումբն իր տնային հանդիպումներն անց է կացնում Բուենոս Այրեսի Պալերմո շրջանում
1916 թ. մայիսի 25 - տեղի է ունենում Բոկա թաղամասում կառուցված մարզադաշտի բացումը
1940 թ. մայիսի 25 - տեղի է ունենում «Կամիլո Սիչերո» մարզադաշտի բացումը
2000 թ. - «Կամիլո Սիչերո» մարզադաշտը վերանվանվում է Ալբերտո Խ. Արմանդոյի պատվին, բայց մարզասերների շրջանում առավել գործածականը մնում է Բոնբոներա անվանումը:
Կարևորագույն հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անցած տարիներին Բոմբոներա մարզադաշտում բազմաթիվ կարևոր ֆուտբոլային հանդիպումներ են անցկացվել: Այս մրցասպարեզում են տեղի ունեցել Լիբերտադորեսի գավաթի խաղարկության մի ամբողջ շարք եզրափակիչ խաղեր (1973 թ., 1977-1979 թթ., 2000-2004 թթ., 2007 թ.): Այստեղ պաշտոնական կամ ընկերական շուրջ երեք տասյակ հանդիպումներ է անցկացրել նաև Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 70 años de la inauguración de La Bombonera
- Mapa e información general sobre La Bombonera
- Artículo en Sitio Web oficial del Club
- Estadio Alberto J. Armando en Google Maps