Լացերգեր

Լացերգեր, լալիք, գեղջկական երգի տեսակ, առաջացել է ողբերի և կոծերի հիման վրա։ Եթե սգո երգերը (ողբերգեր) կատարվում են հանգուցյալին հրաժեշտ տալու պահին և դիտարկվում թաղման ծեսի շրջանակում, ապա լացերգերը առնչվում են հարս տանելու, զինվոր գնալու, դժբախտ սիրո, պատմական իրադարձությունների, նաև կենցաղային խնդիրներ շոշափող թեմաների հետ։
Ունեն ազատ կառուցվածք (իմպրովիզացիա)։ Ի տարբերություն սգո երգերի՝ համեմատաբար փոքրածավալ հնչյունաշարի լացերգերն առավել երգային են, ունեն մեղեդու զարգացման հանդարտ ընթացք, հիմնականում ծավալվում են կվինտային հիմքով էոլական մինորում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |