Լարրի Ուոլթերս
Լարրի Ուոլթերս անգլ.՝ Larry Walters | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1949 |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1993 (44 տարեկան) |
Մահվան վայր | Angeles National Forest, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | balloonist և truck driver |
Պարգևներ և մրցանակներ |
Լարրի Ուոլթերս (անգլ.՝ Larry Walters, ապրիլի 19, 1949, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 6, 1993, Angeles National Forest, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), 1982 թվականի Դարվինի մրցանակի դափնեկիր; այն քչերից մեկը, ով ստացել է մրցանակը և վերապրել է այն իրադարձությունը, որը հանգեցրել է մրցանակի շնորհմանը[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարրի Ուոլթերսը բեռնատարի վարորդ է աշխատել[3]։ Նախկինում նա փորձել է օդաչու դառնալ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերում, բայց վատ տեսողության պատճառով չի կարողացել[4][5]։
Թռչելու իր վաղեմի երազանքը իրականացնելու համար, Լարրի Ուոլթերսը 1982 թվականին բազկաթոռին է կապել քառասունհինգ հելիումով լցված օդապարիկ՝ յուրաքանչյուրը ուներ 0,9 մ³ ծավալ և մոտավորապես մեկ մետր տրամագիծ։ Ուոլթերսը իր հետ վերցրել էր ռացիա, գարեջուր, սենդվիչներ, ջրով շշեր՝ որպես բալաստ և օդամղիչ ատրճանակ. ինչով կրակելու և պայթեցնելու էր օդապարիկները` վայր իջնելու ժամանակ։
Նա ծրագրել էր, որ իր բակից խարիսխի պարանը կտրելուց հետո նա պետք է բարձրանար 10 մ, սակայն նա չէր հաշվել հելիումի փուչիկների ծավալը և բարձրացել 4800 մ։ Այս բարձրության վրա նա որոշել է ռիսկի չդիմել և չկրակել օդապարիկներին և ստիպված օդում անցկացրել է 45 րոպե։ Պատահականորեն նա մտել է թռիչքի օդային միջանցք, և Trans World Airlines-ի և Delta Air Lines-ի օդաչուները հայտնել են օդում գտնվող աթոռին նստած մարդու առկայության մասին[1]։
Լարին սկսել է կրակել և մի քանի օդապարիկ պայթեցնելով աստիճանաբար վայրէջք է կատարեց Լոնգ Բիչի մոտ][1]; օդամղիչ ատրճանակը ձեռքից ընկել է, և մնացած օդապարիկները խճճվել են հոսանքի գծերին[6], ինչը կարճ միացում է առաջացրել։ Լոնգ Բիչի մի ամբողջ շրջան 20 րոպեով մնացել է առանց էլեկտրական հոսանքի[1]։
Երբ Ուոլթերսն իջել է գետնին, նրան անհապաղ ձերբակալել են։ Ոստիկանների «Ինչո՞ւ դա արեցիք» հարցին նա պատասխանել է. «Դե, չի կարելի ամբողջ ժամանակ անգործ նստել»[7]։
Ուոլթերսը սկզբում տուգանվել է 4000 դոլարով ԱՄՆ Դաշնային ավիացիոն կանոնակարգը խախտելու, նաև օդանավը օդակայանի երթևեկության տարածքում «առանց հսկիչ աշտարակի հետ երկկողմանի կապ հաստատելու և պահպանելու» համար։ Ուոլթերսը բողոքարկել է, և տուգանքը կրճատվել է մինչև 1500 դոլար[8]։
Նա նաև Դալլասի Bonehead ակումբի կողմից արժանացել է մրցանակի կլաստերային օդապարիկներով ռեկորդային բարձրության հասնելու համար։ Արժանացել է նաև Դարվինի մրցանակի։ Թռիչքից հետո Լարին թողել է վարորդի աշխատանքը և դարձել մոտիվացիոն խոսնակ, ինչը, 1990-ականների սկզբին նկարահանվել է Timex-ի տպագիր գովազդում[9], սակայն այս ամենը նրան մեծ եկամուտ չի բերել[10]։ Ավելի ուշ ճանապարհորդել է Սան Գաբրիել լեռներով և կամավորական աշխատանք կատարել Միացյալ Նահանգների անտառային ծառայության համար։ Բաժանվել է իր 15 տարվա ընկերուհուց, կարողացել է միայն աշխատանք գտնել որպես անվտանգության աշխատակից։ 1993 թվականի հոկտեմբերի 6-ին, 44 տարեկան հասակում, Ուոլթերսը ինքնասպանություն է գործել Լոս Անջելեսի ազգային անտառում կրակելով իր սրտին[11][1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «1982 At-Risk Survivor» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-04-ին։ Վերցված է 2011-03-22
- ↑ Faber John (1960)։ Great News Photos։ New York: Dover (re-publication - 1978)։ էջ 76։ ISBN 0486236676։ Վերցված է 22 December 2020
- ↑ «1982 Honorable Mention: Lawn Chair Larry»։ Darwinawards.com։ Վերցված է 2013-09-11 (անգլ.)
- ↑ Տեսանյութ Լարրի Ուոլթերսի թռիչքի մասին։
- ↑ ««Летать так летать!»» (ռուսերեն)։ Վերցված է 2018-06-15
- ↑ «Премия Летающего На Стуле» (ռուսերեն)։ Վերցված է 2011-03-22
- ↑ «Бернард Вербер - читаем произведение Тайна Богов, страница 36»։ aboutwerber.com։ Վերցված է 2022-06-04 (ռուս.)
- ↑ «Man flies 193 miles in lawn chair»։ CNN.com (Bend, OR: CNN)։ Associated Press։ 2007-07-10։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-10-ին
- ↑ «Scan of Walters' Timex ad»։ Check-six.com։ Վերցված է 2013-09-11
- ↑ «The Balloon Boy Hoax—Solved!»։ Վերցված է 2022-02-23
- ↑ «Crash Landing: A Daredevil's Despair Ends in his Suicide»։ People։ 1993-12-13։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-02-ին (անգլ.)