Լարիսա Ցվետկովա
Լարիսա Ցվետկովա ռուս.՝ Лариса Александровна Цветкова | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1962 (62 տարեկան) կամ 1962[1] Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գիտնական, հոգեբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան, Faculty of Psychology, Saint Petersburg State University? և Russian Psychological Society? |
Գործունեության ոլորտ | հոգեբանություն[1] և կրթություն |
Ալմա մատեր | Faculty of Psychology, Saint Petersburg State University? |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Iosif Gurvich? |
Պարգևներ |
Լարիսա Ցվետկովա (մարտի 25, 1962 կամ 1962[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս (2019), Ռուսաստանի հոգեբանական ընկերության փոխնախագահ, հոգեբանության ֆակուլտետի դեկան (2002-2010) և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոռեկտոր (2010-2014), Ա . Ի. Գերցենի անվան ՌՊՄՀ գիտական աշխատանքի պրոռեկտոր (2016-2021)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լարիսա Ցվետկովան ծնվել է 1962 թվականին։
1974-1979 թվականներին սովորել է Լենինգրադի Պիոներների պալատի Լենինգրադի Պատանեկան ստեղծագործության թատրոնում։
1985 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, ինչպես նաև 1993 թվականին ասպիրանտուրան։
Սկսած 1982 թվականից աշխատել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի սոցիալական հոգեբանության ամբիոնում՝ լաբորանտ, ինժեներ, օգնական, ավագ դասախոս, դոցենտ, պրոֆեսոր, հոգեբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ արտասահմանցի ուսանողների հետ աշխատանքի գծով։
1997-2001 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի և սոցիալ-մանկավարժական կրթության գերմանական ինստիտուտի համատեղ կրթական ծրագրի կազմակերպիչ և համադրող՝ Գերմանիայի ռուսալեզու բնակչության հետ աշխատելու հոգեբաններ պատրաստելու նպատակով։
1997-2003 թվականներին նա Ռուսատանի Դաշնության ՆԳՆ վերականգնողական կենտրոնի ներքին զորքերի սոցիալ-հոգեբանական վարչության հետ իրականացրել է մարտական գոտիներից վերադարձած զինծառայողների վերականգնման, զինծառայողների վերականգնողական ծրագրի մշակման, ստեղծման հետ կապված նախագծեր։
2002-2010 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դեկան։ 2010-2014 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կենսաբանության, պատմության, հոգեբանության և փիլիսոփայության գծով պրոռեկտոր։
Լարիսա Ցվետկովան եղել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի փորձագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, վաղ մանկության միջդիսցիպլինար հետազոտությունների լաբորատորիայի խորհրդատու։
2016 թվականից նա եղել է Ա. Ի. Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։
1993 թվականին պաշտպանել է թեզ «Մանկաբույժների հաղորդակցական իրավասությունը» հոգեբանական գիտությունների թեկնածուի կոչման համար։ 2011 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Թմրամոլության սոցիալական հոգեբանությունը ուսանողական միջավայրում» հոգեբանության դոկտորի աստիճան ստանալու համար[2]։
Եղել է Ռուսաստանի կրթության ակադեմիայի թղթակից անդամ։
Եղել է Ռուսաստանի հոգեբանական ընկերության առաջին փոխնախագահ։ 2019 թվականից եղել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությանը կից բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի անդամ։
Նա ավելի քան 70 հրապարակումների հեղինակ է, այդ թվում՝ երիտասարդների և դեռահասների շրջանում թմրամոլության կանխարգելման խնդիրների վերաբերյալ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 թվականին Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է ll աստիճանի շքանշանով։
- 2004 թվականին՝ ՌԴ բարձրագույն մասնագիտական կրթության պատվավոր աշխատող։
Հիմնական հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tsvetkova, L. Psychology in Russia / T. Balachova, Sh. Levy, L. Wasserman, L.Tsvetkova // Handbook of International Psychology / (Ed.) M.J. Stevens, D. Wedding. New York: Brunner-Routledge, 2004. — P.293-309
- Наркоситуация в ВУЗе: Оценка и мониторинг. Учебное пособие. С-Пб.: Издательство Санкт- Петербургского государственного университета, 2005. — 348с.
- ВУЗ как социально-организационая среда превенции молодежного наркопотребления. Научно-аналитическое издание «Российский психологический журнал», 2005 г., том 2 № 2 — изд. Российского психологического общества, Москва, 2005. — 115с.
- Цветкова, Л. А. ВУЗ как социально-организационная среда превенции молодежного наркопотребления / Л. А. Цветкова // Наркоситуация в ВУЗе: Оценка и мониторинг: Учебное пособие / под. Ред. И. Н. Гурвича. — СПб, 2005. — С. 104—123
- Цветкова, Л. А. Социальная психология наркотизма в студенческой среде — Санкт-Петербург: Коло, 2011. — 320 с.
- Цветкова, Л. А. Социально-психологические теории формирования аддикций // Вестник МГУ, Серия 14. Психология. 2011. — № 2. — С. 166—178
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «СОЦИАЛЬНАЯ ПСИХОЛОГИЯ НАРКОТИЗМА В СТУДЕНЧЕСКОЙ СРЕДЕ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- РГПУ: Цветкова Лариса Александровна Արխիվացված 2021-11-13 Wayback Machine
- РПО: Цветкова Лариса Александровна
- СПбГУ: Цветкова Лариса Александровна
- Մարտի 25 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հոգեբաններ
- Խորհրդային հոգեբաններ
- Կին հոգեբաններ
- Հոգեբանական գիտությունների դոկտորներ
- Ռուս գիտնականներ