Լարեդո պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարեդո պալատ
Բնօրինակ անվանում Palacete Laredo
ԴիրքԱլկալա դե Էնարես, Իսպանիա Իսպանիա
Կառուցվել է1880–1882
Վերակառուցվել է1980-ական թթ
ՃարտարապետՄանուել Խոսե Լարեդո ի Օրդոնյո
Ճարտարապետական ոճ(եր)Նեոմուդեխար
Իսպանիայի պատմամշակութային հուշարձան
Պաշտոնական անուն Hotel o Palacete Laredo
ՏեսակԱնշարժ
ՉափանիշՀուշարձան
Նախագծվել է1975
ԳրանցահամարRI-51-0004172
Քարտեզ
Քարտեզ

Լարեդո պալատ (իսպ.՝ Palacete Laredo), նեոմուդեխար ոճի պալատ Ալկալա դե Էնարես քաղաքում, Իսպանիա։ Կառուցվել է 1880-1882 թվականներին։ Այժմ տուն-թանգարան է։ 1975 թվականին ճանաչվել է որպես Իսպանիայի պատմամշակութային հուշարձան։ Գրանցամատյանի համարը՝ RI-51-0004172[1][2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է նաև Լարեդո հյուրանոց անվամբ։ Կառուցվել է Մանուել Խոսե Լարեդո ի Օրդոնյո (1842-1896) ճարտարապետի կողմից 1880-1882 թվականներին որպես նեոմուդեխար ոճի բնակելի կառույց[3]։

1895 թվականին վաճառվեց սեփականատիրոջ կողմից, ով տեղափոխվեց Մադրիդ։ Հայտնի է որպես Լարեդո հյուրանոց ոչ այն պատճառով, որ հյուրեր են հյուրընկալվում, այլ որովհետև առանձնացած տուն է, որտեղ միայն մեկ ընտանիք է ապրում։ 1980-ական թվականներին վերակառուցվել է ճարտարապետ Ջենովևա Քրիստոֆ Սեկրետանի կողմից[4]։

Alcalá de Henares (Hauser y Menet ca. 1912) Palacio de Laredo
Alcalá de Henares (Hauser y Menet ca. 1912) Palacio de Laredo

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Base de datos de bienes inmuebles del Patrimonio Histórico de España. Ministerio de Cultura.
  2. Orden de 10 de junio de 1975 por la que se declara monumento local de interés histórico-artístico el Hotel o Palacete de Laredo, en Alcalá de Henares (Madrid). BOE. 1975/08/13; (193):17225.
  3. «Palacio Laredo. Promoción Turística de Alcalá. 12/10/2012». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. «De la Peña Montes de Oca C, Gutiérrez Torrecilla LM. Catálogo de restauraciones, rehabilitaciones y obras realizadas en edificios universitarios (1980-2001). Tomo I, Ciudad de Alcalá de Henares. Alcalá de Henares: Universidad de Alcalá; 2001» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարեդո պալատ» հոդվածին։