Լարավոր կամուրջ
Երկիր | ![]() |
---|---|
Տեղանք | Երուսաղեմ |
Տեսակ | կամուրջ, հետիոտնային կամուրջ և tram bridge? |
Նյութ | պողպատ |
Ճարտարապետ | Սանտիագո Կալատրավա |
Երկարություն | 360 մետր |
Կոորդինատներ: 31°47′20.350000099603″ հս․ լ. 35°12′0.39000009879536″ ավ. ե. / 31.78898611113877948° հս․. լ. 35.2001083333607738268° ավ. ե. | |
Լարավոր կամուրջ (եբր.՝ גשר המיתרים, Gesher HaMeitarim), հայտնի է որպես Լարերի կամուրջ կամ Երուսաղեմի թեթևաքաշ փոխադրամիջոցի կամուրջ, Դավթի տավիղ, երկաթուղային-հետիոտնային կայմապարաններով կամուրջ Երուսաղեմում: Կառույցը նախագծել է իսպանացի ճարտարապետ և ինժեներ Սանտիագո Կալատրավան: Կամրջով է անցնում Երուսաղեմի թեթևաքաշ փոխադրամիջոցի կարմիր գիծը, որը ծառայություն սկսել է մատուցել 2011 թվականի օգոստոսի 19-ից: Կամրջի մեջ ներառված է ապակեպատ հետիոտնային կամուրջ, որը հնարավորություն է տալիս հետիոտնին անցնել Կիրյաթ մոշեից դեպի Երուսաղեմի կենտրոնական ավտոբուսային կայարան: Շուրջ 70 միլիոն ԱՄՆ դոլար (246 միլիոն շեքել) արժողությամբ կամուրջը բացվել է 2008 թվականի հունիսի 25-ին[1]:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալատրավան առաջին անգամ Իսրայել այցելել է 1997 թվականին Հայֆայում անցկացվելիք իր աշխատանքների ցուցահանդեսի բացման համար: Այդ այցի ընթացքում նրան հրավիրել են նախագծելու Պետախ Տիկվայի հետիոտնային կամուրջը, որը բացվել է 2005 թվականին: Կալատրավային Երուսաղեմ հրավիրել է քաղաքային ինժեներ Ուրի Շեթրիթը և նախկին քաղաքապետ Էհուդ Օլմերթը[2], որը, ըստ Կալատրավայի, կոչ է արել իրեն ստեղծելու «ամենագեղեցիկ ժամանակակից կամուրջը»[3]:
Լարավոր կամրջի կառուցումը սկսվել է 2005 թվականին` 129 միլիոն շեքել գնահատման արժեքով, որը գերազանցել է 80 միլիոն շեքելի նախնական կանխատեսումը[4]:
Դիզայն և խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամուրջը նախատեսվել է Երուսաղեմի տեսանելի հորիզոնին քաղաքի մուտքի մոտ վիզուալ տարր ավելացնելու և թեթևաքաշ փոխադրամիջոցի համակարգ իրականացնելու համար՝ որոշակի ճանապարհային երթևեկության խնդիրների լուծման ակնկալիքով[5]:
Իսպանիայի Սևիլյա քաղաքում գտնվող Կալատրավայի կառուցած Ալամիլյոյի նմանությամբ կամուրջն օգտագործում է անկյունագծային բարձակային աշտարակը կլանելու ծանրությունը և նվազեցնելու անհրաժեշտ նեցուկ ճոպանների թիվը: Կամուրջը բաղկացած է մեկ հենասյունից, որը հակակշռում է 160 մետր երկարությամբ մալուխներին: Թեև սա Կալատրավայի 40-րդ կամուրջն է, նա առաջին անգամ է նախագծել ինչպես երկաթուղային, այնպես էլ հետիոտների երթևեկության համար[6]:
Կամրջի զարմանալի առանձնահատկությունը 118 մետր բարձրությամբ կայմ է, որն աջակցում է խճուղուն 66 պողպատե մալուխների միջոցով[7]՝ եռանկյունաձև դասավորությամբ[5]՝ այն դարձնելով կառուցման պահին Երուսաղեմի ամենաբարձր շինությունը: Կամուրջն արտաքինից պատված է Երուսաղեմի քարով՝ պողպատե, ապակե և բետոնե տարրերով: Time ամսագիրը տպագրել է «Երուսաղեմի ժամանակակից դիզայնով առաջին սրբարանը»[6] հոդված, և կամուրջը դարձել է զբոսաշրջային գրավչության վայր:
Կամրջի տեսքը հիշեցնում է վրան անապատում կամ տավիղ, մալուխները՝ որպես լարեր, որոնք խորհրդանշում են Դավիթ թագավորի տավիղը, ըստ Կալատրավայի[8], ոմանք նշմարվող կայմը մեկնաբանում են որպես երկարավիզ թռչուն, մարդու ձեռք կամ աղեղի մեջ գտնվող նետ[9]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Lefkovits Etgar (25 June 2008)։ «Jerusalem landmark inaugurated with gala»։ Jerusalem Post
- ↑ Zandberg Esther (17 June 2004)։ «The builder of bridges»։ Haaretz
- ↑ Kershner Isabel (4 April 2008)։ «Grand bridge for a drab Jerusalem neighborhood»։ New York Times
- ↑ Kedmi Sharon (20 January 2005)։ «Shapir, Eiffel win tender to build Calatrava bridge project»։ Haaretz
- ↑ 5,0 5,1 «Santiago Calatrava, Light Rail Train Bridge, Jerusalem, Israel»։ arcspace.com։ 21 July 2008
- ↑ 6,0 6,1 «Striking Chords in Jerusalem»։ Time Magazine։ 16 July 2007
- ↑ «Discord at opening of Chords Bridge - Haaretz - Israel News»։ Վերցված է 2008-07-02
- ↑ The Associated Press (25 June 2008)։ «Jerusalem's Bridge of Chords - a new addition to city of ancient symbols»։ Haaretz
- ↑ Volner Ian (9 July 2008)։ «A Bridge, Yes, But to Where?»։ The Jewish Daily Forward
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bridges, string art and Bézier curves — mathematical analysis of the shape.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լարավոր կամուրջ կատեգորիայում։ |