Jump to content

Լավ կյանք (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավ կյանք
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակԻվան Բունին
Հրատարակվել է1912

«Լավ կյանք» (ռուս.՝ «Хорошая жизнь»), ռուս գրող Իվան Բունինի պատմվածքը, որը հրատարակվել է 1912 թվականին։

Ստեղծում և հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լավ կյանք» պատմվածքը տպագրվել է «Современный мир» ամսագրում՝ 1912 թվականի առաջին համարում։ Ենթադրվում է, որ այն գրվել է 1911 թվականի նոյեմբերին, երբ, հեղինակի սեփական խոստովանությամբ, նա ակտիվորեն աշխատում էր իտալական Կապրի կղզում։ Բունինը եղբորը տեղեկացրել է, որ գրող Մաքսիմ Գորկու մոտ «Ծղրիդը» պատմվածքի հետ միասին կարդացել է «Լավ կյանք» ստեղծագործությունը, որտեղ բոլորը գոհ են մնացել իրենց լսածից։ «Լավ կյանք» պատմվածքի հրատարկումից հետո Բունինն իր ավագ եղբորը՝ Յուլիին ուղղված նամակում հարցրել է. «Կարդացե՞լ ես արդյոք «Լավ կյանքը»։ Ի՞նչ կասես։ Ինձ թվում է՝ շատ լավ եմ գրել»[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը ներկայացվում է հերոսուհու անունից։ Նա նախկին ճորտի դուստր է, որն ազատություն ստանալուց հետո դստեր հետ տեղափոխվել է քաղաք։ Այնտեղ, ձգտելով գումար վաստակել, նրանք վարձակալում են մարգագետին, որտեղ կաղամբ են տնկում։ Բայց հայտնվում է հողամասի սեփականատերը, որին այն իրականում վաճառվել է, և դրանից վռնդում է անհաջող ձեռներեցներին։ Հերոսուհու հայրը, որը չի ցանկացել այդքան հեշտությամբ հանձնվել, կռվի մեջ է մտնում տիրոջ հետ և ի վերջո աքսորվում է։ Դուստրը ամուսնանում է հոր ընկերոջ հետ միայն այն պատճառով, որ նա համաձայնել է նրա հետ ամուսնանալ առանց օժիտի։ Ամուսինը մշտապես խմում է, իսկ նրանց երեխաները, որոնք ծնվում են գրեթե ամեն տարի, շուտով մահանում են։ Կենդանի է մնում միայն Վանյան։

Հերոսուհին աշխատանքի է անցնում որպես հատակը լվացող գնդապետ Նիկուլինի մոտ, որն սկսում է հետաքրքրություն ցուցաբերել նրա նկատմամբ։ Երբ նրա կինը՝ հիվանդ ու գեր գերմանուհին, մի օր տեսում է աղախնին գրկող ամուսնուն, ոչ մի կերպ չի արձագանքում, բայց հենց Նիկուլինը ինչ-որ տեղ է գնում, աղախնին վռնդում է իր տնից։

Որոշ ժամանակ անց նա աշխատանքի է անցնում վաճառական Սամոխվալովի մոտ որպես սպասուհ։ Նա ունի չորս երեխա՝ երկու դուստր և երկու որդի։ Դուստրերն ամուսնացել և հեռացել են տնից, իսկ մյուս երկու որդիները անհաջողակներ են։ Կրտսերը, որը բոլորովին տգեղ տեսք ունի, սիրահարվում է հերոսուհուն։ Հիվանդանալով թոքաշտով՝ նա աղախնին խնդրում է անընդհատ նստել իր մահճակալի մոտ, ինչի համար գումար է վճարում։ Այսպիսով, հերոսուհին կուտակում է բավականին գումար, բայց չի սահմանափակվում միայն դրանով։ Նա գիտի հիվանդի ունեցած փողի մասին, որը նրան հաջողվում է ձեռք բերել՝ համբուրելով թոքախտավորին։ Ստանալով այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ էր, նա լքում է այդ տունը։

Նոր կյանք է սկսվում։ Նա գնում է տուն, վարձով է տալիս դրա սենյակները և զբաղվում առևտրով։ Բայց նրա համար նոր խնդիրներ են ստեղծում նրա մեծացած որդին՝ Վանեչկան, որը հարաբերություններ ունի իրենց տանը վարձով բնակվող Ֆենյայի հետ։ Նա փող է գողանում՝ ծախսելով աղջկա վրա։ Արդյունքում Ֆենյային վտարում են տնից։ Հերոսուհին պատրաստվում է ամուսնանալ հարուստ խանութպանի հետ, որը, սակայն, չի ցանկանում իր տանը հանդուրժել նրա որդուն՝ կարծելով, որ նա կկործանի իրենց։ Հերոսուհին սկսում է մտածել, թե ինչպես պետք է հեռու ուղարկի իր որդում։ Ավելի ու ավելի հաճախ են վեճեր ծագում մոր և որդու միջև։ Որդին, սակայն, շուտով անհետանում է։ Մայրն ամուսնանում է խանութպանի հետ և վերջապես գտնում է իր երջանկությունը[2]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Մարկ Ալդանովը, կարդալով Բունինի երկերի ժողովածուի վերջին երկու հատորները, «Իգնատ» պատմվածքի հետ հավասար հիացել է «Լավ կյանք» ստեղծագործությամբ։ Նա գրել է, թե «այս «Լավ կյանքից» ավելի ուրախ բան չի հիշում ռուս գրականության մեջ»։ Ալդանովը նաև զարմանք է հայտնել, թե ինչպես Բունինը կարող էր այդքան արժանահավատ նկարագրել ռուսական իրականությունը՝ պատմվածք գրելով Կապրի կղզում[1]։

Կոռնեյ Չուկովսկին «Լավ կյանքը» ներառել է այն պատմվածքների շարքում, որոնք առանձնանում էին դրականորեն՝ համեմատած Բունինի այլ ստեղծագործությունների հետ։ Նա նշել է դրանց լակոնիկությունն, «եռանդուն թևավոր սյուժեն»՝ հատուկ ընդգծելով հերոսների հոգեբանության ճշգրիտ արտացոլումը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 И. А. Бунин Собрание сочинений в 5 тт., Т. 2, Примечания. — С. 406.
  2. И. А. Бунин Собрание сочинений в 5 тт., Т. 2, стр. 180—199.
  3. Мельников, 2010, էջ 226

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бунин И. А. Собрание сочинений в пяти томах. — М. : Правда, 1956. — Т. II. — 424 с.
  • Классик без ретуши: Литературный мир о творчестве И. А. Бунина / Н. Г. Мельников. — М.: Книжница, 2010. — 928 с. — ISBN 978-5-903081-12-7