Jump to content

Լաուրա Կալպակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուրա Կալպակյան
Ծնվել էհունիսի 28, 1945(1945-06-28)[1] (79 տարեկան)
ԾննդավայրԼոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունսոցիալական աշխատող և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԴելավերի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան և Ռիվերսայդի Կալիֆորնիայի համալսարան
ԶավակներԲեր ՄակՔրիրի

Լաուրա Էնն Կալպակյան (ծնվ. հունիսի 28, 1945), հայկական արմատներով ամերիկացի գրող։ Հանդես է եկել նաև Ջուլիետ Ֆիցջերալդ[2] և Կարեննա Ջեյն Գրեյ գրական կեղծանուններով։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես իբրև հուշագրությունների հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալպակյանը ծնվել է Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում, Պոլսից մանուկ հասակում արտագաղթած Փեգգի Կալպակյանի և տեխնիկական բնագավառի աշխատող Ուիլյամ Ջոնսոնի ընտանիքում[3][4]։ Մեծացել, հասակ է առել է Հարավային Կալիֆոռնիայում։ 1967 թվականին ավարտել է Ռիվերսայդում գործող Կալիֆոռնիական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան։ Սոցիալական աշխատողի կարիերան սկսելուց հետո՝ 1970 թվականին մագիստրոսի աստիճան է ստացել Դելավերի համալսարանում։ 1977 թվականին էլ Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանը նրան շնորհել է բանասիրական գիտությունների (գրականության ասպարեզում) դոկտորի աստիճան։

Լաուրան ֆինանսավորում է ստացել Արվեստների ազգային հիմնադրամից, արժանացել է Pushcart մրցանակի, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հյուսիսարևմտյան հատվածի գրավաճառների ասոցիացիայի մրցանակին և առաջին Անահիտ գրական մրցանակին, որը սահմանվել է հայազգի ամերիկացի գրողներին խրախուսելու համար[5][6]։

Նրա որդիներն են կոմպոզիտոր Բիր ՄաքՔրիրին և երգիչ/երաժիշտ Բրենդան ՄաքՔրիին։

Ընտրյալ երկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես Լաուրա Կալպակյան հրատարակված
    • The Great Pretenders (Penguin Group, 2019), 9781101990186[7]
    • American Cookery (St. Martin's Griffin, 2007)
    • The Memoir Club (St. Martin's Griffin, 2005)
    • Educating Waverly (William Morrow, 2002)
    • The Delinquent Virgin (Graywolf Press, 1999)
    • Steps and Exes: a novel of family (Bard, 1999)
    • Caveat (John F. Blair, 1998)
    • Cosette: the sequel to Les Misérables (HarperCollins, 1995)
    • Graced Land (Grove Weidenfeld, 1992)
    • Dark Continent and Other Stories (Viking, 1989)
    • Crescendo (Random House, 1987)
    • The Swallow Inheritance (Headline, 1987)
    • Fair Augusto and Other Stories (Graywolf Press, 1986)
    • These Latter Days (Times Books, 1985)
    • Beggars and Choosers (Little, Brown, 1978)
Ջուլիետ Ջեքսոն կեղծանունով հրատարակված
  • Belle Haven (Վիկինգ, 1990)
Կարեննա Ջեյն Գրեյ կեղծանունով հրատարակված
  • Tiger Hill (Piatkus Books, 1985)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. SNAC — 2010.
  2. Pilcer, Sonia (December 2, 1990). Fiction. (review of Belle Haven). Los Angeles Times
  3. Locher, Frances Carol; Evory, Ann (1979). Contemporary Authors: A Bio-bibliographical Guide to Current Authors and Their Works. Ed. Frances Carol Locher. ISBN 9780810300460.
  4. Kalpakian, Laura. «"I'd like to thank….."». Goodreads.
  5. Polk, James (November 11, 1990). In short: Fiction. New York Times
  6. Staff report (September 19, 1999). Booksellers trade show comes to Spokane. Spokane Spokesman-Review
  7. «The Great Pretenders by Laura Kalpakian: 9781101990186 | PenguinRandomHouse.com: Books». PenguinRandomhouse.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]