Լաուրա Բիլգերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լաուրա Բիլգերի
Österreichischer Filmpreis 2012, photo call, Beatrix, Laura und Reinhold Bilgeri.jpg
Ծնվել էհուլիսի 12, 1995(1995-07-12) (24 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունկինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Reinhold Bilgeri?, մայր՝ Beatrice Bilgeri?

Լաուրա Բիլգերի (Laura Bilgeri, հուլիսի 12, 1995(1995-07-12), Վիեննա, Ավստրիա), ավստրիացի կինոդերասանուհի, ֆոտոմոդել: Լայն ճանաչման է արժանացել հատկապես 2017 թվականին էկրան բարձրացած «Վերհուշը» («The Recall») գիտաֆանտաստիկ և սարսափ ֆիլմում իր տպավորիչ դերակատարման շնորհիվi[1][2]: Դերասանուհի Բեատրիս Բիլգերիի և երաժիշտ Ռեյնոլդ Բիլգերիի դուստրն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրան ծնվել է Ավստրիայի մայրաքաղաքում՝ Վիեննայում[3] and grew up in Vorarlberg.[4]: Սովորել է Դոռնբիռն-Վեթցենեգ (Dornbirn- Watzenegg) տարրական, ապա՝ Բերգանց քաղաքում գործող Սակրե Կյոր Ռիդենբուրգ (Sacré Coeur Riedenburg) վանական դպրոցում, որից հետո մեկնել է գերմանական Մյունխեն քաղաքը՝ դերասանական արվեստ և երգեցողություն ուսանելու Abraxas երաժշտական ակադեմիայում[5][6]:

Կինոյում նրա առաջնելույթը եղել է 2010 թվականին՝ «Երկնքի շունչը» («The Breath of Heaven»)ֆիլմում[7]: 2014 թվականին տասնիննամյա դերասանուհին մեկնել է Լոս Անջելես, որտեղ մեկ տարի անց նկարահանվել է «Թոբին ճամբար է գնում» («Toby Goes To Camp») ֆիլմի գլխավոր հերոսուհու դերում; 2016 թվականին[8] «Վերհուշը» կինոնկարում հանդես է եկել Աննիի դերի տպավորիչ կատարմամբ[9]: Դերասանական աշխատանքին զուգահեռ՝ Լաուրա Բիլգերին հաջող կարիերա է անում նաև որպես մոդել:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2010 Der Atem des Himmels Պիա
2014 Լուռ սարը Մարիա Լանց
2016 Թոբին ճամբար է գնում Սառա
2017 Վերհուշը[7] Աննի
2017 Իմ ուսուցիչը, իմ տեսիլքը Ռիլի[10]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2013 Վիեննական կրիմինալ խումբը Յոհաննա Կրուսմարկ 1 դրվագ, 2013
2016 Ավելի լավ բաներ Պատկերասրահի աղջիկ 1 դրվագ, 2016
2018 iZombie Սլոուն Միլս 1 դրվագ, 2018[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «LAURA BILGERI ON ‘THE RECALL’»։ teenplicity.com։ Վերցված է 2 January 2018 
  2. «LAURA BILGERI STARS ALONGSIDE WESLEY SNIPES IN "THE RECALL"»։ lamanagement.co։ Վերցված է 2 January 2018 
  3. «Laura Bilgeri»։ moviechat.org։ Վերցված է 4 January 2018 
  4. «POPULAR GIRL: LAURA BILGERI»։ populartv.com։ Վերցված է 2 January 2018 
  5. Kurier: Bilgeri-Tochter: "Mama hat anfangs gelitten". Article date 31 October 2016, retrieved on 2 January 2017 .
  6. Vorarlberger Nachrichten: Laura Bilgeri jagt Aliens mit Snipes. Article dated 3. September 2016, retrieved 2 January 2018.
  7. 7,0 7,1 7,2 «Laura Bilgeri: Shootingstar in Hollywood»։ Վերցված է 4 January 2018 
  8. vol.at: “Musste mit einem echten Tiger proben” – Laura Bilgeri über ihr Leben in L.A. Article dated 27th September 2015, retrieved 2 January 2018.
  9. vol.at: „Ich lag stundenlang im Sarg in einer heißen, milchigen Brühe“. Article dated 18. September 2016, retrieved 2 January 2018 .
  10. «MY TEACHER, MY OBSESSION(90 min)»։ marvista.net։ Վերցված է 4 January 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]