Լաուն-Գանոնգ-Լևինի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուն-Գանոնգ-Լևինի համախտանիշ
Lown–Ganong–Levine համախտանիշ (LGL)
Lown-Ganong-Levine համախտանիշ 17-ամյա մի տղամարդու մոտ
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններՊալպիտացիա
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
ԱխտորոշումԷլեկտրասրտագրությու
Տարբերակիչ ախտորոշումՈւոլֆ–Պարկինսոն–Ուայթի համախտանիշ
 Lown-Ganong-Levine syndrome Վիքիպահեստում

Լաուն-Գանոնգ-Լևինի համախտանիշ ( Lown–Ganong–Levine հանախտանիշ ,LGL), սրտի նախագրգրման համախտանիշ։ Նրանք, ովքեր ունեն LGL համախտանիշ, ունեն սրտի ոչ նորմալ արագ բաբախյուն՝ կարճ PR ինտերվալ և նորմալ QRS կոմպլեքս, որոնք երևում են էլեկտրասրտագրության ժամանակ, երբ նորմալ սինուսային ռիթմի մեջ են։ LGL համախտանիշը ի սկզբանե ենթադրվում էր, որ նախասրտերի և փորոքների միջև աննորմալ էլեկտրական կապի պատճառով է, բայց այժմ կարծում են, որ դեպքերի մեծ մասում պայմանավորված է ատրիվետրիկուլյար հանգույցի միջոցով հաղորդման արագացված անցկացումով[1]։ Սինդրոմը կրում են Բեռնար Լաունի, Ուիլյամ Ֆրանսիս Գանոնգի կրտսեր, և Սամուել Ա. Լևինի անունները[2][3]։

Պաթոֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե LGL համախտանիշը ենթադրվում էր, որ պայմանավորված է արագ անցկացնող ճանապարհով (Ջեյմսի խուրձ) , որը նախասրտերը կապում է ուղղակիորեն Հիսի խրձի հետ՝ շրջանցելով ատրիովետրիկուլյար հանգույցը[1]։ Այնուամենայնիվ, LGL- ով մարդկանց մեծ մասը, ում մոտ էլեկտրաֆիզիոլոգիական ուսումնասիրություններ են իրականացվել, չունեն որևէ հավելյալ ուղու կամ կառուցվածքային աննորմալության որևէ ապացույց։ Սակայն փոքրաթիվ դեպքերում կարելի է հայտրաբերել որոշ ինտրանոդալ կամ պարանոդալ թելեր, որոնք շրջանցում են ամբողջապես կամ մասամբ ատրիովետրիկուլյար հանգույցը, հետագա նորմալ անցումով Հիսի խրձով։ Մեծամասնության մոտ կարճ PR ինտերվալը պայմանավորված է հաղորդման արագացված անցմամբ ատրիովենտրիկուլյար հանգույցով[1]։Դրա համարել LGL համախտանիշը համարվում է կլինիկական համախտանիշ՝ բազմաթիվ տարբեր հիմնարար պատճառներով։

Ախտորոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրասրտագիրը արձանագրել է Lown-Ganong-Levine համախտանիշ 17-ամյա մի տղամարդու մոտ

LGL համախտանիշը ախտորոշվում է մարդու մոտ, ով զգացել է սրտի աննորմալ ռիթմի դրվագներ (առիթմիաների), ովքեր ունեն PR ինտերվալի 0,12 վայրկյանից պակաս կամ հավասար 0,12 վայրկյանի (120 ms) նորմալ QRS կոմպլեքսի կոնֆիգուրացիայով և տևողությամբ իրենց հանգստի Էլեկտրասրտագրում[1]։ Էլեկտրասրտագրի վրա պատահականորեն հայտնաբերված PR կարճ ինտերվալը `առանց տախիկարդիայի դրվագների, պարզապես բարորակ Էլեկտրասրտագրիր է։

LGL համախտանիշը կարելի է տարբերակել Ուոլֆ–Պարկինսոն–Ուայթի համախտանիշից համախտանիշից, քանի որ WPW համախտանիշում նկատվող դելտա ալիքները LGL համախտանիշում չեն երևում։ QRS համալիրը կարող է նեղ լիենլ LGL համախտանիշի դեպքում, ի տարբերություն WPW-ի, քանի որ փորոքային անցկացումը կատարվում է Հիս-Պուրկինե համակարգի միջոցով։ Lown–Ganong–Levine համախտանիշը կլինիկական ախտորոշում է, որը առաջացել է էլեկտրոֆիզիոլոգիայի ուսումնասիրությունների առաջանալուց առաջ։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

LGL համախտանիշ ունեցող անձինք չեն կրում հանկարծակի մահվան ռիսկ։ Սինդրոմի հետ կապված միակ հիվանդությունը պարոքսիզմալ տախիկարդիայի դրվագների առաջացումն է, որը կարող է լինել մի քանի տեսակների, ներառյալ՝ սինուսային տախիկարդիա, ատրիվետրիկուլյար հանգույցի re-entrant տախիկարդիա, Նախասրտերի ֆիբրիլյացիա կամ նախասրտերի թրթռում[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Josephson, Mark E. (2015 թ․ օգոստոսի 10). «Chapter 10 - Preexcitation syndromes». Josephson's clinical cardiac electrophysiology : techniques and interpretations. Preceded by: Josephson, Mark E. (Fifth ed.). Baltimore, MD. ISBN 9781496326614. OCLC 938434294.
  2. Rull G (2009). «Lown–Ganong–Levine Syndrome». Patient UK. EMIS. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  3. Lown B, Ganong WF, Levine SA (May 1952). «The syndrome of short P-R interval, normal QRS complex and paroxysmal rapid heart action». Circulation. 5 (5): 693–706. doi:10.1161/01.cir.5.5.693. PMID 14926053.
  4. Wiener, Isaac (1983 թ․ սեպտեմբերի 1). «Syndromes of Lown-Ganong-Levine and enhanced atrioventricular nodal conduction». Am J Cardiol. 52 (5): 637–639. doi:10.1016/0002-9149(83)90042-5. PMID 6613890.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում
Արտաքին աղբյուրներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուն-Գանոնգ-Լևինի համախտանիշ» հոդվածին։