Լայնույթ (հագուստի մաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լայնույթ (այլ կիրառումներ)
Ջինսե տաբատի լայնույթ

Լայնույթ, տաբատի կամ ներքնազգեստի դիմացի հատվածի բացվածքն է, որը փակվում է կայծակաճարմանդով կամ կոճակներով։ Տղամարդկանց հագուստի վրա լայնույթը միշտ բացվում է դեպի աջ, իսկ կանացի հագուստի վրա այն կարող է բացվել կամ դեպի ձախ կամ աջ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական լեդերհոզե

Ի սկզբանե տաբատը առանց հանելու՝ ֆիզիոլոգիական կարիքը հոգալու համար չի ունեցել լայնույթ կամ այլ բացվածքներ։ Տաբատին ամրացված առանձին ծածկույթի օգտագործումը հայտնի է դարձել 16-րդ դարի Եվրոպայում՝ ի վերջո վերածվել է տաբատին կցված բացվող հատվածի։ Լայնույթի տաբատի մաս կազմող և բացվող տարբերակը հայտնվել է ավելի ուշ<[2]։

պարկ-լայնույթները Պիտեր Բրեյգել Ավագի նկարում (1565)

Արևմտաեվրոպական պատմական տարազում լայնույթը գոտու առջևի մասում ամրացված փականի տեսք է ունեցել և ծածկել է տաբատի ճեղքը։ Սա դեռ օգտագործվում է որոշ ժողովրդական հագուստներում, օրինակ՝ գերմանական լեդերհոզե (գերմ.՝ Lederhose) զգեստում[3]։

13-14-րդ դարերից տղամարդիկ սկսել են հագնել զուգագուլպանե, որոնց հետ մեկտեղ կրում էին եռանկյունաձև լայնույթ-փական՝ զարդարված ժապավեններով և ծոպերով[4]։ 15-րդ դարի սկզբին լայնույթ-փականը վերածվե լէ աճուկը ծածկող ծավալուն պարկի. այս ձևը տարածված է մնացել մինչև 16-րդ դարի վերջը[5]։ 16-րդ դարից տղամարդկանց զուգագուլպաները վերափոխվեցին բրիջ-տաբատների, որոնք ունեին դիմացից ճարմանդ ունեին[6]։

18-րդ դարում ժիլետները կարճանալու պատճառով տաբատների վերին մասը բացվել է, և 1730-ական թվականներին արտաքին տեսքը բարելավելու համար տաբատի բացվածքը փակող լայն փեղկ է հայտնվել, որը ամրացվում էր գոտուն։ Չծածկված կոճակներով ճարմանդները պահպանվել են մինչ մեր օրերը, բայց նորաձևությունից դուրս են[7]։

1820-ական թվականներին հայտնվել է արդիականին նմանվող կոճակներով լայնույթը՝ գործվածքի շերտով ծածկված տաբատի կոճակներով։ Որոշ հետազոտողներ տաբատի նման լայնույթի տեսքը վերագրում են 1823 թվականին, մյուսները՝ «ամերիկյան» շալվարակալների ի հայտ գալու՝ 1787 թվականին[8]։ Սկզբում նոր լայնույթը հանդիպեց դիմադրության՝ 1830 թվականին The Gentleman's Magazine of Fashion ամսագիրը այն անվանել է «անտակտ և զզվելի»[9]։ Փականով լայնույթը գոյատևել է մինչև 1840-ական թվականները, իսկ ձիավարության հագուստում մինչև 19-րդ դարի վերջը[6]։ Նոր ոճը չեն ընդունել բնակչության որոշ խավեր, օրինակ՝ հին կարգերի հետևորդ ամիշները[10]։

Լայնույթներում կայծակաճարմանդների օգտագործման տարածումը կապված է 1930-ականների կեսերին ամերիկյան ճարմանդներ արտադրողների կողմից ակտիվ գովազդային արշավի հետ, որը դրա ստեղծողներից մեկը՝ Սեմ Քիննին նկարագրել է որպես «ճակատամարտ լայնույթի համար»[11]։ Գովազդային արշավում ակտիվորեն գովազդում էին, որ կայծակաճարմանդները վերացնում են կոճակների միջև մնացած բացերը, օդի, լույսի և անհամեստ աչքերի անցանկալի մուտքը մարմին[12]։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար, լայնույթը ծածկող գործվածքի շերտը տղամարդկանց տաբատի կայծակաճարմանդը ձախից աջ է փակում։ Ժամանակակից կանացի տաբատները սովորաբար օգտագործում են հակառակ ուղղությունը՝ աջից ձախ, սակայն թույլատրվում է նաև ամրացման «արական» տարբերակը[13] և նույնիսկ ծածկույթի բացակայությունը[14] Մինչև 20-րդ դարի կեսերը կանացի տաբատներում ճարմանդը սովորաբար օգտագործվել են ոչ թե դիմացից, այլ տաբատի հետևի կամ կողքի մասում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gundula Wolter. Die Verpackung des männlichen Geschlechts : eine illustrierte Kulturgeschichte der Hose. Marburg : Jonas, 1991. 224 с. (գերմ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lee, Jaeil; Steen, Camille (2014). Technical Sourcebook for Designers (անգլերեն). A&C Black. էջ 93. ISBN 978-1-60901-856-6.
  2. Croonborg, Frederick: The Blue Book of Men's Tailoring. Croonborg Sartorial Co. New York and Chicago, 1907. p. 123
  3. Bender, A. «What about Lederhosen and Dirndl?». Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  4. Плеханова Е. О. История костюма, текстильного и ювелирного искусства: учебное пособие Արխիվացված 2014-10-31 Wayback Machine. — Ижевск: Изд-во «Удмуртский университет», 2013. — 218 с.
  5. Фрэнсис Келли, Рэндольф Швабе. История костюма и доспехов. От крестоносцев до придворных щеголей. // Центрполиграф, 2008. С. 53.
  6. 6,0 6,1 Valerie Cumming, C. W. Cunnington, P. E. Cunnington. The Dictionary of Fashion History. Berg, 2010. С. 60.
  7. Susan J. Torntore. Breeches Արխիվացված 2014-10-25 Wayback Machine. // Lovetoknow.com.
  8. Lindbergh, Jennie. Buttoning Down Archaeology Արխիվացված 2016-07-05 Wayback Machine. // Australasian historical archaeology, 17, 1999. С. 52.
  9. Stephen Scott. Why Do They Dress That Way? Good Books, 1996. С. 114.
  10. Richard T. Schaefer, William W. Zellner. Extraordinary Groups: An Examination of Unconventional Lifestyles. Macmillan Publishers, 2010. С. 42.
  11. Robert Friedel. Zipper: An Exploration in Novelty. W. W. Norton & Company, 1996. С. 187.
  12. Robert Winder. Hookless hookers: the battle of the fly Արխիվացված 2018-07-12 Wayback Machine. Индепендент, 22 апреля 1995.
  13. Jaeil Lee, Camille Steen. Technical Sourcebook for Designers Արխիվացված 2021-07-23 Wayback Machine. A&C Black, 2014. С. 93.
  14. Lynn MacIntyre, Marcy Tilton. Easy Guide to Sewing Tops and T-Shirts, Skirts, and Pants. Taunton Press, 2009. С. 323.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]