Լայնածավալ տերություն Օսմանցոցն
Արտաքին տեսք
Լայնածավալ տերություն Օսմանցոցն, քարտեզ (Ասիա, Եվրոպա, Աֆրիկա)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տպագրվել է 1787 թվականին Վենետիկում։
Փորագրիչ՝ Եղիա Էնտազյան։
Անվանացույցը՝ «Լայնածաւալ տէրութիւն Օսմանցոցն որ յասիայ, յեւրոպիայ եւ յափրիկայ։ Փորագրեալ ի Վենետիկ ի Վանս սրբոյն Ղազարու 1787»։
Չափերը՝ 22 x 20,5 սմ, անվանացույցը քարտեզի ներքևի ձախ անկյունում է, «մղոնաչափութիւնը» (մասշտաբ)՝ զարդափակ շրջանակի մեջ։
Քարտեզը զետեղված է Ղուկաս Ինճիճյանի աշխատասիրությամբ հրատարակված Ստեփանոս Ագոնցի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» (1804 թվական, Վենետիկ, մաս 2-րդ, Եվրոպա, հատոր Ե) գրքում՝ որպես ներդիր (229-րդ էջում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |