Լազուր (բուլղար․՝ Лазур), մարզադաշտ ԲուլղարիայիԲուրգասի մարզում, «Պիրին» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է։ Տեղակայված է Բուրգաս քաղաքում։ 2010 թվականի վերանորոգումից հետո Բուլղարիայի ամենաժամանակակից մարզադաշտն է։ Մարզադաշտի տարողությունը կազմում է 18 307 մարդ և ՈՒԵՖԱ-ի վարկանիշով ունի 3 աստղ։ Մարզադաշտի բացումը իրականացվել է 1967 թվականին, իսկ 1990 և 1997 թվականների միջև մարզադաշտը վերանարոգվել է։ Վերանորոգումից հետո պաշտոնական բացումը իրականացվել է 1997 թվականի ապրիլի 13-ին։ Այդ օրը մարզադաշտում անցկացվել է «Նեխտոխիմիկոմ» և «Լևսկի» ակումնբերի միջև հանդիպումը, որը ավարտվել է 4:1 հաշովով։ Մինչև 2002 թվականը մարզադաշտը կոչվել է «Նեխտոխիմիկ», 2002-2006 թվականներին՝ «Նաֆտեխ», իսկ 2006 թվականից սկսած՝ «Լազուր»։