Jump to content

Լազերային ստոմատոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լազերային ստոմատոլոգիա
անգլ.՝ Dental laser
հայտնագործող(ներ)Կումար Պատել [1]


Լազերային ստոմատոլոգիա (անգլ.՝ Dental laser), բերանի խոռոչի լորձաթաղանթի եւ պարօդոնտի հիվանդությունների բուժման եղանակ։ Լազերի ներդրման փորձերը ստոմատոլոգիա<յում կատարվել են դեռևս 1964 թվականից սկսած[2]։ Բայց լազերային տեխնոլոգիաների իրական զարգացումը տեղի է ունեցել վերջին տարիներին։ Լազերի կիրառումը ստոմատոլոգիայում թույլ է տալիս բժիշկներին առաջարկել պացիենտներին մինիմալ ինվազիվ և անցավ միջամտությունների լայն շրջանակ, բուժիչ ազդեցությամբ և էսթետիկական արդյունքով։

Ստոմատոլոգիական լազերի կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունիվերսալ է և կիրառվում է թերապիայում, էնդոդոնտիայում,պարոդոնտոլոգիայում և վիրաբուժությունում։ Ցուցված է պարոդոնտի բուժման և պրոֆիլակտիկայի, ատամների սպիտակեցման, կարիեսի և դրա բարդությունների բուժման, շրթունքի և լեզվի սանձիկի պլաստիկայի, պրոթեզավորման և բրեկետների տեղադրման և իմպլանտավորման ժամանակ։ Ինչպես նաև լնդային ծայրերը, բարորակ գոյացությունների հեռացում, աֆտոզ ստոմատիտների բուժում, հերպես, ատամնային արմատների ստերիլիզացում և այլն։ Պետք չէ ասել,որ կան այնպիսի մի մանիպուլյացիաներ, որնք կատարվում են միմիայն լազերով, օրինակ տեսողության լազերային շտկումը։ Ոչ։ Ցանկացած մանիպուլյացիա, որը մենք կատարում ենք սովորական վիրաբուժական գործիքներով, կարող ենք կատարել նաև լազերով, բայց դա կլինի որակապես այլ միջամտություն՝ խնայող, անարյուն և անցավ։

Լազերային ստոմատոլոգիայի առավելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազերը մարդու օրգանիզմի վրա անմիջական բացասական ազդեցություն չի թողնում։ Անվտանգության կանոններին հետևելու պարարագայում, օրինակ` օգտագործել աչքերի հատուկ պաշտպանիչ ակնոցներ, դրա կիրառումը չի սպառնում պացիենտի անվտանգությանը։ Իհարկե, այս ամենը միայն որակյալ և

վերապատրաստված մասնագետի աշխատանքի պարագայում։

Լազերը չի ազդում ատամի հյուսվածքի վրա, այլ միայն գոլոշիացնում է հավաքված հեղուկը։ Այդ ժամանակ մահանում են մանրէները և ամրանում է ատամի էմալը։ Լազերը չի ազդում առողջ հյուսվածքի վրա, աշխատում է շատ նուրբ, առանց տատանումների և ձայնի, չի տաքանում և չի այրում։ Միջամտությունը հետո պացիենտը ցավային զգացողություն, տհաճ թմրածության զգացողություն չի ունենում, որը առաջանում է ցավազրկումից հետո։ Լազերը նպաստում է հյուսվածքների վերականգմանը։

Լազերի կիրառման դրական կողմերը ստոմատոլոգիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ստոմատոլոգը կատարում է միջամտություն մաքսիմալ հստակությամբ
  • Չկա նարկոզի կամ այլ անեսթեզիայի անհրաժեշտություն
  • Արյունահոսությունը ամբողջովին բացակայում է
  • Չկա տհաճ զգացողություն, որը առաջանում է բոռ-մեքենայի տաքացումից կամ ձայնից

Լազերի առավելությունները այլ մեթոդներից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ մարդիկ, ստոմատոլոգիայի մասին լսելիս, ունենում են տհաճ զգացողություն, իսկ շատերն էլ` վախ։ Այդ զգացողությունը առաջանում է բոռ-մեքենայից։ Գոյոթյուն ունի դենտոֆոբիա հասկացողություն։ Բայց մեր օրերում կարելի է չվախենալ բոռ-մեքենաներից, իսկ բերանի խոռոչում կատարվող գործողությունները կատարվում են անցավ և արագ։ Այդ նվաճումները ստացվել են ստոմատոլոգիայում լազերի կիրառման շնորհիվ։

Լազերային ստոմատոլոգիան համարվում է բուժման նորագույն մեթոդներից մեկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Patel, C. K. N. (1964). «Continuous-Wave Laser Action on Vibrational-Rotational Transitions of CO2». Physical Review 136 (5A): A1187–A1193. DOI:10.1103/PhysRev.136.A1187. Bibcode: 1964PhRv..136.1187P.
  2. Lewis, Ph.D., Ricki (1995 թ․ հունվար). «Lasers in Dentistry». FDA Consumer Magazine. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 21-ին.