Jump to content

Լաերտ Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաերտ Պողոսյան
Ծնվել էհունիսի 28, 1931(1931-06-28) (93 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունկինոօպերատոր

Լաերտ Պողոսյան (հունիսի 28, 1931(1931-06-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոօպերատոր[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաերտ Պողոսյանը ծնվել է 1931 թվականի հունիսի 28-ին Երևանում։ Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի եղբայրն է։ 1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1958 թվականից աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես օպերատոր[3]։ 1960 թվականին դուրս է եկել Լաերտ Պողոսյանի առաջին ֆիլմը՝ Դեպի բարձունքներ[4]։ 1959 թվականին եղել է «Մատենադարան», 1967 թվականին՝ «Առնո Բաբաջանյան՝ քո ժամանակակիցը», 1969 թվականին՝ «Մենք», 1972 թվականին՝ «Հայաստանի գագաթները», 1974 թվականին՝ «Չարենց», 1979 թվականին՝ «Ձորի Միրո», 1982 թվականին՝ «Մեր դարը», 1983 թվականին՝ «Արամ Խաչատուրյան», 1990 թվականին՝ «Երկրորդ ձմեռը», 2001 թվականին՝ «Պավել Լիսիցյան» ֆիլմերի օպերատորը։ 1966 թվականին հեղինակել է «Սովորիր կինո նկարահանել» աշխատությունը։

1980 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ 1983 թվականին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման[5]։ Բնակվում է ԱՄՆ-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների Միություն. միության անդամներ». UCA.AM. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  2. «Laert Poghosyan». MUBI (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  3. «Լաերտ Պողոսյան. «Ֆիլմի գնահատականը փառատոները չեն տալիս, այլ՝ ժողովուրդը»». Kinoashkharh. 2013 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  4. «Լաերտ Պողոսյան (Laert Pogosyan)». Կինոմանիա. 2012 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  5. «Նախագահը շնորհավորել Է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր Լաերտ Պողոսյանին՝ ծննդյան առթիվ - Շնորհավորական - Լրատվություն - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]