Լաբորատոր-բրիգադային մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լաբորատոր-բրիգադայի մեթոդ, ուսումնական պրոցեսի կազմակերպման ձև դպրոցում՝ հիմնված սովորողների ուսումնա-լաբորատոր առաջադրանքների ինքնուրույն և բրիգադային կատարման վրա։

Հանդիսանում է ամերիկյան Դալթոն-պլանի տարատեսակ։ 1920-ական թվականների ավարտին և 1930-ականների սկզբին լաբորատոր-բրիգադի մեթոդը լայնորեն տարածվել է Խորհրդային Միության դպրոցներում, բուհերում և տեխնիկումներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 466