Դալթոն-Պլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դալթոն-Պլան (Dalto՝n-plan), դպրոցական ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման համակարգ, որի հիմքում դրված է անհատական ուսուցման սկզբունքը։ Անունն ստացել է ԱՄՆ-ի Դալթոն քաղաքից, որտեղ առաջին անգամ 1904 թվականին կիրառել է կրթական գործիչ Ե․ Պարկհերստը։ Գ․ սովորողին տրամադրում է զբաղմունքի ընտրության և ուսումնական ժամանակի օգտագործման ազատություն։ Սովորողը ուսուցիչ խորհրդատուից ստանում է ցուցումներ, պլանավորում իր աշխատանքը տվյալ օրվա համար, որից ևետո՝ պարապում ինքնուրույն։ Հատուկ ուշադրություն է դարձվում սովորողի հաշվետվությանը, որը կատարվում է փաստերի հաշվառման բարդ համակարգով։ Ուսուցիչը դառնում է խորհրդատու, վերացվում է պարապմունքի դասարան֊դաս համակարգը։ 1920-ական թվականներին Դալթոնի մասամբ թափանցեց սովետական դպրոց՝ բրիգադա֊լաբորատոր մեթոդի ձևով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 264 CC-BY-SA-icon-80x15.png