Իրինա Տոնևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Տոնևա
Բնօրինակ անունИрина Тонева
Ծնվել էհունիսի 27, 1977(1977-06-27) (46 տարեկան)
Կրասնոզնամենսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերփոփ և ինդի փոփ
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Գործիքներվոկալ
Պարգևներ
Ոսկե գրամոֆոն
 Irina Toneva Վիքիպահեստում

Իրինա Իլինիչնա Տոնևա (ռուս.՝ Ирина Ильинична Тонева, հունիսի 27, 1977(1977-06-27), Կրասնոզնամենսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, դերասանուհի, Ֆաբրիկա երաժշտական խմբի անդամ, որ ստեղծվել է 2002 թվականին «Աստղերի ֆաբրիկա-1» նախագծի ընթացքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Տոնևան ծնվել է 1977 թվականի հունիսի 27-ին Գոլիցինո-2 գյուղում (ներկայում՝ Կրասնոզնամենսկ, Մոսկվայի մարզ), զինվորական պրապորշչիկի ու տիեզերական զորքերի քաղաքացիական ինժեների ընտանիքում։

1999 թվականին ավարտել է Մոսկվայի դիզային ու տեխնոլոգիայի պետական համալսարանը՝ ստանալով կաշվի ու մորթու գծով քիմիկոս-տեխնոլոգի մասնագիտացում, ինչից հետո միքանի տարի աշխատել է Կունցևոյի կաշվի գործարանում[1]։ Իրինա Տոնևան ավարտել է նաև Գնեսինների անվան էստրադային-ջազային ստուդիան, որտեղ սովորել է էստրադային վոկալի դասարանում[2]։

2002 թվականին Իրինա Տոնևան մասնակցել է «Աստղերի ֆաբրիկա» նախագծի առաջին եթերաշրջանին և արդյունքում զբաղեցրել երկրորդ տեղը «Ֆաբրիկա» խմբի կազմում։ Ճանաչում է ձեռք բերել «Понимаешь» երգի շնորհիվ, որ կատարել է նույնպես «Աստղերի ֆաբրիկայի» առաջին եթերաշրջանի մասնակից Պավել Արտեմևի հետ, ով դարձել է «Կորնի» խմբի անդամ։

2005 թվականին մասնակցել է Առաջին ալիքի «Աֆրիկայի սիրտը» ռեալիթի շոուին[3]։

Իրինա Տոնևան բազմիցս ընդգրկվել է ամենասեքսուալ կանանց ցանկում ռուսալեզու այնպիսի ամսագրերի կողմից, ինչպիսիք են՝ FHM[4] և Maxim[5]։

2013 թվականին Իրինա Տոնևան ընդունվել է Գերման Սիդակովի դերասանական արվեստի դպրոց[6] և 2014 թվականի մարտի 29-ին կատարել է իր նորամուտը թատրոնի բեմում՝ գլխավոր դերում հանդես գալով «Վիպակ Սոնեչկայի մասին» ներկայացման մեջ[7], որ բեմադրվել է Մարինա Ցվետաևայի ստեղծագործությունների, ինչպես նաև Ֆեոդոր Դոստոևսկու «Սպիտակ գիշերներ» վիպակի հիման վրա[8]։ Այդ ներկայացման մեջ նա միանգամից կատարել է երեք դեր՝ մարմնավորելով Մարինա Ցվետաևային ու երկու տղամարդկանց[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին բաժանվելով MTV հեռուստաալիքի վիջեյ Յուրի Պաշկովի (ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 11-ին)[10][11] հետ՝ Իրինա Տենևան 2009 թվականին սկսել է հանդիպել «Банд’Эрос» խմբի անդամ Իգոր Բուրնիշևի (ծնվել է 1977 թվականի հունիսի 4-ին) հետ, ով 2014 թվականին ամուսնացել է երգչուհի ու «Муз-ТВ» հեռուստաալիքի նախկին հաղորդավարուհի Օքսանա Ուստինովայի հետ, որ նախկինում եղել է «Стрелки» խմբի անդամ[12][13][14]։

2017 թվականին Իրինա Տոնևան ամուսնացել է ուկրաինացի պարող 27-ամյա Ալեքսեյ Բրիժի հետ, ով երգչուհուց փոքր է տասներկու տարով[15]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 – Здрасьте, я ваше папо!
  • 2007 – Ձյունե հրեշտակ (ռուս.՝ Снежный ангел) – աղջիկ, որ սենյակ է վարձել Ժաննայի մոտ
  • 2012 – Zолушка – կամեո
  • 2013 –Կանայք սահմանին (ռուս.՝ Женщины на грани) – Գալինա

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աֆրիկայի սիրտը», ռեալիթի շոու (Առաջին ալիք, 2005)[3]
  • «Որոշակի ազգերի կազմակերպություն» (ռուս.՝ «Организация определенных наций», РЕН ТВ, 2014)[16]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003«Ոսկե գրամոֆոն» (Պավել Արտեմևի հետ «Понимаешь» երգի համար և «Ֆաբրիկա» խմբի կազմում «Про любовь» երգի համար)
  • 2004 – «Стопудовый хит» («Ֆաբրիկա» խմբի կազմում) «Про любовь» երգի համար
  • 2004 – «Ոսկե գրամոֆոն» («Ֆաբրիկա» խմբի կազմում) «Лёлик» երգի համար
  • 2005 – «Glamour» (տարվա թիմ, «Ֆաբրիկա» խմբի կազմում)
  • 2006 – «Ոսկե գրամոֆոն» («Ֆաբրիկա» խմբի կազմում) «Не виновата я» երգի համար
  • 2014 – «Ոսկե գրամոֆոն» («Ֆաբրիկա» խմբի կազմում) «Не родись красивой» երգի համար[17][18]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Девушки фабричные: как одевались Савельева, Казанова и Тонева на заре карьеры // 7 дней.
  2. «Тонева Ирина» (ռուսերեն). Аргументы и факты. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  3. 3,0 3,1 «Ира Тонева вернулась из «Сердца Африки»» (ռուսերեն). obozrevatel.com. 19 ноября 2005. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  4. Российские мужчины определили 100 самых сексуальных женщин мира // NEWSru.com. — 2005.
  5. 100 самых сексуальных россиянок // Аргументы и факты. — 2007.
  6. Ирина Тонева готовится к рождению близнецов // Только звезды. — 2014. — № 13.
  7. Солистка группы «Фабрика» дебютировала в новой роли // 7 дней. — 2014.
  8. «Фабрикантка» Тонева дебютирует в театре // «Аргументы Недели». — 10 апреля 2014. — № 13 (405).
  9. «Ирина Тонева готовится к рождению близнецов» (ռուսերեն). sobesednik.ru. 15 апреля 2014. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  10. «Тонева выгнала Пашкова» (ռուսերեն). sobesednik.ru. 18 сентября 2009. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  11. «Ирина Тонева сбежала из-под венца» (ռուսերեն). www.kleo.ru. 8 февраля 2008. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  12. «Игорь Бурнышев и Оксана Устинова: «Иногда спорим до слез и хрипоты» | Журнал ОК!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  13. «Игорь Бурнышев женился, Оксана Устинова вышла замуж, Бандэрос, Банд'Эрос, Стрелки, Девушки Эйнштейна - Woman's Day». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  14. «"Фабрикантка" Тонева и "Банд'эрос" Бурнышев объявили о свадьбе» (ռուսերեն). Газета «Донбасс» — donbass.ua. 13.08.2009. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  15. Ирина Тонева: солистка группы "Фабрика" вышла замуж(չաշխատող հղում)
  16. «Ирина Тонева в шоу «Организация определенных наций» на РЕН ТВ» (ռուսերեն). www.vokrug.tv. 14 марта 2014. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  17. Филипп Киркоров отдал свой «Ոսկե գրամոֆոն» Игорю Крутому
  18. В Москве наградили Ани Лорак, Веру Брежневу и «ВИА Гру»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Տոնևա» հոդվածին։