Իրինա Ղազարյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Ղազարյանց
Ծնվել է1954
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական տեքստիլ համալսարան
Մասնագիտությունտեքստիլ նկարչուհի
ԱնդամակցությունՄոսկվայի նկարիչների միություն
ՀայրԵվգենի Ղազարյանց

Իրինա Եվգենիի Ղազարյանց (1954, Մոսկվա, ԽՍՀՄ), տեքստիլ նկարիչ։ Մոսկվայի նկարիչների միության անդամ (1990)։

Նկարիչ Եվգենի Ղազարյանցի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականին Մոսկվայում, նկարիչ Եվգենի Ղազարյանցի ընտանիքում։ 1979 թվականին ավարտել է Մոսկվայի տեքստիլ ինստիտուտը` ստանալով տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի գեղարվեստական ձևավորողի և մոդելավորողի մասնագիտություն[1]։

Աշխատելով մոնումենտալ-դեկորատիվ արվեստի կոմբինատում՝ ստեղծել է մեծ չափերի մի քանի հետաքրքիր ստեղծագործություններ։ Մասնավորապես նրա կողմից ձևավորվել են Կլին քաղաքի Մշակույթի պալատի դահլիճի վարագույրը՝ նկարազարդում գործվածքի վրա, Նիժնևարտովսկի օդանավակայանի ռեստորանի առաստաղի դեկորատիվ նկարազարդում, Եֆրեմով քաղաքի քաղաքային այգու խաղահրապարակի բետոնե խճանկարի ծավալա-տարածական կոմպոզիցիայի էսքիզներ, Եֆրեմով քաղաքի քաղաքային այգու պարահրապարակի ճարտարապետական և քանդակային կոմպոզիցիա՝ պատրաստված բետոնից և գունավոր ցեմենտներից՝ հոր՝ Եվգենի Ղազարյանցի հետ համատեղ։ Կոմբինատում իր աշխատանքին զուգահեռ Իրինա Ղազարյանցը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների[1]։

Ստեղծել է մի շարք մոնումենտալ-դեկորատիվ արվեստի ստեղծագործություններ Ռուսաստանի քաղաքների հասարակական շենքերի համար[1]։

Նրա ստեղծագործությունները գտնվում են Փարիզի մասնավոր հավաքածուներում[1][2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայի նկարիչների միության անդամ, 1990,
  • Մոնումենտալ և դեկորատիվ արվեստի նկարիչների ասոցիացիայի անդամ, 1990,
  • Արվեստի միջազգային հիմնադրամի անդամ, 1994,
  • Փարիզի ռուս նկարիչների ասոցիացիայի անդամ, 1997։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահ (Կուզնեցկի մոստ 1 1), 1983, Մոսկվա,
  • 12-րդ երիտասարդական ցուցահանդես,
  • Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահ (Կուզնեցկի մոստ 1 1)։ Աշնանային ցուցահանդես, 1984, Մոսկվա,
  • Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահ (Կուզնեցկի մոստ 1 1), 1985, Մոսկվա,
  • 15-րդ երիտասարդական ցուցահանդես,
  • «Մոսկվայի նկարիչ կանայք Կանանց համաշխարհային կոնգրեսին», 1987, Մոսկվա,
  • Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահ (Կուզնեցկի մոստ 1 1), 1987, Մոսկվա,
  • 17-րդ երիտասարդական ցուցահանդես «Նոր իրականություն», 1989, Ռավեննա,
  • Կենտրոնական ցուցասրահ (Մանեժ), Մոսկվայի զոնալ ցուցահանդես, 1991, Մոսկվա,
  • Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահ (Կուզնեցկի մոստ, 1 1)։ Գարնանային ցուցահանդես, 1993, Մոսկվա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Մոսկվայի նկարիչների միության մրցանակներով և պատվոգրերով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Իրինա Ղազարյանից մասին ru.hayazg.info կայքում
  2. «КАЗАРЯНЦ Ирина Евгеньевна. Секция художников монументально-декоративного искусства московского союза художников». www.monumental-art.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.