Իրգիզ (գյուղ)
| Բնակավայր | |
|---|---|
| Իրգիզ | |
| ղազ.՝ Ырғыз | |
| 48°37′0″N 61°16′0″E / 48.61667°N 61.26667°E | |
| Երկիր | |
| Համայնք | Q20098437? |
| Հիմնադրված է | 1845 թ. |
| Բնակչություն | 5866 մարդ (2019)[1] |
| Փոստային դասիչ | 030400 |
Իրգիզ (Ыргыз[2], ղազ.՝ Ырғыз), գյուղ Ղազախստանի Ակտյուբինսկի մարզի Իրգիզի շրջանում։ Իրգիզի շրջանի վարչական կենտրոնն է։
Գտնվում է Իրգիզ գետի ափին, Սմարա-Շիմկենդ М-32 ավտոճանապարհի մոտակայքում։
Գյուղի մոտակայքում է գտնվում տեղական օդային գծերի նույնանուն օդանավակայանը (լքվել է 1990-ականների վերջին, աշխատանքը վերսկսել է 2011 թվականին)[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1845 թվականին Օրսկից 335 վերստ հեռավորության վրա` Տաշքենդի փոստային ճանապարհով, Իրգիզ գետի աջ ափին` ավազոտ, բարձրադիր տեղանքում, տափաստանային սակավաբեր հողերի մեջ, կառուցվել է Ուրալյան ամրոցը։
1868 թվականին վերածվել է Տուրգայի մարզի գավառային քաղաքի։
1878 թվականին Իրգիզի բնակչությունը կազմում էր 922 մարդ (695 տղամարդ, 227 կին)[4]։
1879 թվականին բացվել է ռուս-ղրղզական երկամյա արական դպրոց` 50 աշակերտի համար[5]։
1881 թվականին Իրգիզի բնակչությունը կազմում էր 921 մարդ (695 տղամարդ, 226 կին)[6]։
1893 թվականին Իրգիզի բնակչությունը կազմել է 1523 մարդ, կային երկու ուղղափառ տաճարներ, երկամյա ռուս-ղազախական արական դպրոց (նաև ղազախական ինտերնատ), իգական միամյա քաղաքական ուսումնարան, քաղաքային հասարակական գրադարան, հրշեջային գումարտակ։ Իրգիզի մոտակայքում ստեղծվել է քաղաքային պուրակ, որում տնկվել են պտղատու և այլ ծառեր։ Ղազախները Իրգիզից գնում էին անասուններ (մասնավորապես՝ ուղտեր և ձիեր), որոնք հետո ուղարկվում էին Օրինբուրգ։ Փոխարենը քոչվորները կարող էին ձեռք բերել ռուսական արդյունաբերական ապրանքներ։
Գյուղից 22 կմ դեպի հարավ-արևելք գտնվում է Ալմաթա Տոբաբերգենուլայի դամբարանը, որը կառուցվել է 1886-1888 թվականներին Ժիգա անունով ժողովրդական արհեստավորի կողմից որպես Ալմաթա Տոբաբերգենուլի և նրա որդիների ընտանեկան հուշահամալիր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Բնակիչների քանակ |
|---|---|
| 1897 | 1542 |
| 1989 | 5420 |
| 1999 | 5329 |
| 2004 | 4974 |
| 2005 | 4876 |
| 2006 | 4847 |
| 2007 | 4847 |
| 2008 | 4828 |
| 2009 | 5410 |
| 2010 | 5500 |
| 2011 | 5555 |
| 2012 | 5580 |
| 2013 | 5642 |
| 2014 | 5693 |
| 2015 | 5730 |
| 2016 | 5742 |
| 2017 | 5751 |
| 2018 | 5787 |
| 2019 | 5866 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://stat.gov.kz/api/getFile/?docId=ESTAT305821
- ↑ «Актобе — Общая информация». Служба центральных коммуникаций при президенте РК. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Пристегнулись! Приземляемся в Иргизе». Актюбинская газета «Диапазон», 26.10.2011.
- ↑ Обзор Тургайской области за 1880 г. стр. 17 (23.11.2015, О. Г. Ярошенко)
- ↑ Обзор Тургайской области за 1880 г. стр. 26 (23.11.2015, О. Г. Ярошенко)
- ↑ Обзор Тургайской области за 1881 г. стр. 7 (23.11.2015, О. Г. Ярошенко)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Иргиз, город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - Հյուսիսային և Արևելյան Պրիարալի յուրացումը 19-րդ դարում Արխիվացված 2008-07-04 Wayback Machine
- Ճանապարհ Իրգիզով Արխիվացված 2007-09-27 Wayback Machine