Իրաքյան գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրաքյան գրականություն, Իրաքում ստեղծված գրականությունը։ Միջնադարյան արաբ, գրականությունը առավել մեծ զարգացում է ապրել Բաղդադում։ 19-20-րդ դարերում բանաստեղծներ Աբդ ալ-Մուհսին ալ-Քագիմին (1865-1935 թվականներ), Ջեմալ Աիդկի ազ-Զահավին (1863-1936 թվականներ) և Մաարուֆ առ-Ռուսաֆին (1875-1945 թվականներ) իրենց ստեղծագործություններում միահյուսել են լուսավորության և ազգային-ազատագրական պայքարի գաղափարները։ 20 դարի 20-ական թվականներին ձևավորվեց նեո-դասական դպրոցը (Մուհամեդ Մահդի ալ-Ջավահիրի, ծնվել է 1905 թվականին, Մուհամեդ Սալիհ Բահր ալ-Ուլումի, ծնվել է 1911 թվականին)։ Ետպատերազմյան շրջանում հանդես եկան բանաստեղծներ Աբդալ-Վահաբ ալ-Բայաթին, Աբդ ալ-Մաշիդ առ-Ռադին, Ռաշիդ ալ-Յասին և ուրիշներ, որոնց մոտ առկա է նաև սոցիալական մոտիվը։ Իրաքյան գրականության մեշ առաջին անգամ պատմվածքի և վիպակի ժանրերին է դիմել Մահմուդ Ահմեդ աս Աայիդին, որի վերջին ստեղծագործությունները համակված են սոցիալիստական գաղափարներով։ 50-ական թվականների կեսերին ձևավորվել է վեպի ժանրը (Աբդել-Մալիք Նուրի, Ղաիբ Տուամ Ֆարման, Մահդի Իսա աս-Մակկար և ուրիշներ)։ Իրաքում կա նաև քրդերեն գրականություն։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրաքյան գրականություն» հոդվածին։


Կաղապար:Իրաք-անավարտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 461