Իրաքի սփյուռքահայ երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրաքի սփյուռքահայ երաժշտություն, Միջին Արևելքի հռչակավոր երաժիշտներից էր ուդահար Սիսակ Ձարբհավելյանը, որը նաև «Ուղի մեթոդ» ձեռնարկի հեղինակն է, գրել է «Արյան ուղիներով» (1915-1918 թվականի Հայոց ցեղասպանության մասին է) վեպը։ Ճանաչված են դաշնակահարուհի և մանկավարժ Բեատրիս Օհաննիսյանը, ջութակահարներ Հայկ Պալյանը, Ա. Պապուխյանը, Վարդան Մանուկյանը, Արամ Զառացյանը, երգիչ Արշավիր Աղաբաբյանը և ուրիշներ։ Երաժշտական խմբերից հայտնի են Բաղդադի Հայ Երիտասարդաց միության «Կոմիտաս», Կանանց, «Թարգմանչաց», «Սվաճյան» երգչախմբերը, ՀԲԸՄ «Սայաթ-Նովա» երգի-պարի անսամբլը, աշուղական խումբը և այլն։ Կաղապար:Իրաք-անավարտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։