Իվան Վիշնեգրադսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Իվան Վիշնեգրադսկի
Vyshnegradsky Ivan (1831-1895).jpg
Ծնվել է դեկտեմբերի 20 1831 (հունվարի 1 1832)
Վիշնի Վոլոչեկ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է մարտի 25 (ապրիլի 6), 1895 (63 տարեկանում)
Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություն քաղաքական գործիչ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Mikhailovskaya Military Artillery Academy և Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտ Մեխանիկա
Պաշտոն(ներ) finance minister of Imperial Russia
Ալմա մատեր Գլխավոր մանկավարժական ինստիտուտ
Պարգևներ Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան և Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան
Երեխա(ներ) Q4130038?
Ivan Vyshnegradsky Վիքիպահեստում

Իվան Ալեքսեևիչ Վիշնեգրադսկի (ռուս.՝ Иван Алексеевич Вышнеградский, դեկտեմբերի 20 1831 (հունվարի 1 1832), Վիշնի Վոլոչեկ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 25 (ապրիլի 6), 1895, Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս գիտնական և պետական գործիչ, ավտոմատ կարգավորման տեսության հիմնադիրներից։ Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1888)։ 1887-1892 թվականներին եղել է Ռուսաստանի ֆինանսների նախարար։

1843-1845 թվականներին սովորել է Տվերի հոգևոր սեմինարիայում։ Ավարտել է Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը (18511862 թվականից Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտի մեխանիկայի, 1865 թվականից Միխայլովյան հրետանային ակադեմիայի գործնական մեխանիկայի պրոֆեսոր։ 1875 թվականից Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտի տնօրեն։ Վիշնեգրադսկին նախագծել է պրիզմայաձև վառոդ պատրաստելու ավտոմատ մամլիչ, ամբարձիչ մեքենաներ, նյութեր փորձարկելու մամլիչ, բեռների մեխանիկական փոխաբեռնիչ (ծովային նավահանգիստների համար), տվել ուղղակի Ի․ Ա․ Վիշնեգրադսկի Ա․ Ա․ Վիշնևսկի գործողության կարգավորիչների հաշվարկի մեթոդը։ Ձևակերպել է կարգավորման համակարգի կայունության պայմանը (Վիշնեգրադսկիի հայտանիշ)։ Վիշնեգրադսկին առաջինն է գործնականում ներդրել կարգավորման համակարգի պարամետրերի հարթության՝ կայունության տիրույթների գրաֆիկական բաժանման և անցումային պրոցեսի որակի հետազոտման մեթոդները, որոնք ընկած են կարգավորման ժամանակակից տեսության հիմքում։ 70-ական թվականների 2-րդ կեսից Վիշնեգրադսկին հեռացել է գիտական ու մանկավարժական գործունեությունից և ակտիվ մասնակցություն ունեցել մասնավոր կապիտալիստական ընկերությունների աշխատանքներին։ 1888-1892 թվականներին Վիշնեգրադսկի եղել է ֆինանսների մինիստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Вышнеградский Иван Алексеевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 459 CC-BY-SA-icon-80x15.png