Իվան Ջուղելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան (Մամուկա) Ջուղելի
վրաց.՝ ივანე (მამუკა) ჯუღელი
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Վրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 14, 1969(1969-04-14) (55 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Վրացական ԽՍՀ, Զեստափոն
Հասակ 180
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կոլհեթի-1913 40 (7)
1990 Վրաստան Քութայիս 15 (5)
1990 Վրաստան Կոլհեթի-1913 15 (6)
1991—1993 Վրաստան Մարգվեթի (Զեստափոնի) 85 (52)
1994 Վրաստան Կոլհեթի-1913 35 (24)
1995 Ուկրաինա Տեմպ 16 (2)
1995—1996 Ուկրաինա Զարյա-ՄԱԼՍ (Լուգանսկ) 17 (3)
1996 Ուկրաինա Տավրիա 13 (4)
1996  Ուկրաինա Դինամո (Սակի) 1 (0)
1997 Լատվիա Դաուգավա (Ռիգա) 6 (0)
1997 Լատվիա Մետալուրգ 9 (2)
1998 Ուկրաինա Տավրիա 13 (2)
1998 Ուկրաինա Նիկոլաևա 5 (0)
1999 Ուկրաինա Սապրտակ 4 (0)
1999 Ռուսաստան Մետալուրգ (Լիպեցկ) 4 (0)
2000 Վրաստան Լոկոմոտիվ (Թբիլիսի) 11 (8)
2000 Վրաստան Գուրիա-Լոկոմոտիվ-2 10 (4)
2001 Վրաստան Գորդա (Ռուսթավի) 21 (7)
Մարզչական կարիերա
2008 Վրաստան Օլիմպ (Ռուսթավի) Սելեկցիոներ
2009 Վրաստան Անժի մարզական տնօրեն
2010 Վրաստան Վոլգա (Նիժնի Նովգորոդ) Սելեկցիոներ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իվան (Մամուկա) Ռամազովիչ Ջուղելի (ապրիլի 14, 1969(1969-04-14), Զեստափոն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և վրացի ֆուտբոլիստ, հանդես է եկել հարձակվողի դիրքում։ Ներկայիս դրությամբ ֆուտբոլային գործակալ է։

Խաղային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել վրացական «Կոլհեթի-1913», «Քութայիս» և «Մարգվեթի» ֆուտբոլային ակումբներում։ Դարձել է շատ գոլերի հեղինակ։

1995 թվականին իր արդյունավետ ելույթների շնորհիվ հրավիրվում է «Տեպ» ակումբ։ Ուկրաինայում Ջուղելիի համար վատ անցավ, քանի որ թիմի հիմնական կազմում չէր և քիչ էր մասնակցում ակումբի խաղերին։ Մեկ մրցաշրջանի ընթացքում Իվանը հնարավորություն ունեցավ մասնակցելու 16 խաղերի և կարողացավ դառնալ ընդամենը 2 գոլի հեղինակ։ Հետո ֆուտբոլիստը փոխեց ակումբը։

Սելեկցիոների կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի ավարտելուց հետո Իվանը վերադարձավ Վրաստան՝ դառնալով ազատ գործակալ։

2009 թվականից սկսեց աշխատել Մախաչկալայի «Արժի» ֆուտբոլի ակումբում, որպես մարզական տնօրեն։ Մախաչկալայում ծանոթացավ ակումբի տնօրեն Օմար Տետրաձեի հետ՝ դառնալով նրա օգնականը։ Այդ նույն թվականին մախաչկալացիները կարողացան առաջնությունում գրավել առաջին տեղը։ Հետո Տետրաձեն Իվանի հետ տեղափոխվեց «Վոլգա»։ Նիժնի Նովգորոդում Իվանը սկսեց աշխատել, բայց ոչ պաշտոնական։ Այդ իսկ մրցաշրջանում նրանց ղեկավարած ակումբը կարողացավ հաղթել Ռուսական առաջնությունում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստան «Կոլհեթի-1913»
  • 1993/94 թվականի Վրաստանի առաջնության արծաթե մեդալակիր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]