Իվան Ջալյուկ
Իվան Ջալյուկ | |
---|---|
հունվարի 3, 1863 - մարտի 2, 1918 (55 տարեկան) | |
Մահվան վայր | Կրասնոդար, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Չուգուևի ռազմական դպրոց |
Պարգևներ |
Իվան Ջալյուկ (ռուս.՝ Иван Павлович Джалюк, հունվարի 3, 1863 - մարտի 2, 1918, Կրասնոդար, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ), ռուս զորապետ, գեներալ-մայոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1863 թվականի հունվարի 3-ին Պոդոլսկի նահանգում, ուղղափառ գյուղացու ընտանիքում։ Կրթությունը ստացել է Վորոնեժի ռեալական ուսումնարանում (4 դասարան)։ Զինվորական ծառայության է անցել 1882 թվականի մարտի 9-ից։ Ավարտել է Չուգուևսկի հետևակային յունկերական ուսումնարանը և ծառայության գործուղվել 142-րդ Զվենոգորոդյան հետևակային գունդ։ Պոդպորուչիկ (15.03.1886)։ Պորուչիկ (15.03.1890)։ Շտաբս-կապիտան (15.07.1893)։ Եսաուլ (06.05.1900)։ Եղել է հարյուրյակի հրամանատար, այնուհետև Բատալպաշինսկի տեղական թիմի պետ։ Զորական ավագ (հր.. 1906, 07.02.1906, գերազանցության համար)։ Առանձնակի գումարտակի հրամանատար։ 11-րդ Կուբանյան պլաստունյան արտոնյալ գումարտակի հրամանատար (19.09.1906-27.06.1910)։
Գնդապետ (հր.1910, 27.06.1910, գերազանցության համար)։ 2-րդ Կուբանյան պլաստունյան գումարտակի հրամանատար (27.06.1910 թվականից)։ 1914 թվականի մարտի 1-ից 5-րդ Կուբանյան պլաստունյան գումարտակի հրամանատար (մինչև 05.06.1914)։
Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, 20-րդ Թուրքեստանյան հրաձգային գնդի հրամանատար (05.06.1914-19.07.1916)։ 11-րդ հետևակային դիվիզիայի բրիգադայի հրամանատար (19.07.-27.12.1916), գեներալ- մայոր (հր. 27.12.1916)։ 23-րդ հետևակային դիվիզիայի բրիգադայի հրամանատար (մինչև 07.09.1917), 28-րդ հետևակային պահուստային բրիգադայի հրամանատար (07.09.1917 թվականից)։ Գնդակահարվել է բոլշևիկների կողմից Եկատերինոդարում 1918 թվականի մարտի 2-ին, այլ տվյալներով սպանվել է զայրացած ամբոխի կողմից[1][2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսնացած է եղել Յուլիա Պլատոնովնա Ջալյուկի հետ (օրիորդական ազգանունը Բոնդարևսկայա, 1873-?)[3]։
- Որդին` Ջալյուկ Պավել Իվանովիչ (1895-1968), Ռուսական Կայսերական բանակի գնդապետ, 1-ին Կուբանյան արշավանքի մասնակից։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարգևատրվել է սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով (1917 թվականի հունվարի 26) և Գեորգիևյան զենքով (1916 թվականի սեպտեմբերի 26)։
- Պարգևատրվել է նաև սուրբ Աննայի 3-րդ աստիճանի (1905), սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի (1913), սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի սրերով (1915), սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի (1917) շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ДЖАЛЮК Иван Павлович
- ↑ «Русская армия в Великой войне: Картотека проекта: Джалюк Иван Павлович». www.grwar.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
- ↑ ДЖАЛЮК-БОНДАРЕВСКАЯ Ю. П.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Джалюк Иван Павлович Արխիվացված 2020-11-25 Wayback Machine