Իվան Պալանտայ
Իվան Պալանտայ | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | Իվան Պալանտայ |
Ծնվել է | ապրիլի 24, 1886 Կոկշամարի, Չեբոկսարսկի շրջան, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունիսի 11, 1926 (40 տարեկան) |
Գերեզման | Turunovskoe cemetery |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր բանահավաք մանկավարժ |
Իվան Ստեպանովիչ Պալանտայ (Կլյուչնիկով) ռուս.՝ Иван Степанович Палантай (1886 ապրիլի 12 (ապրիլի 24) - 1926, հունիսի 11), խորհրդային կոմպոզիտոր, բանահավաք և մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ 1918-ից։ Սովորել է Կազանի երաժշտական ուսումնարանում։ Հիմք է դրել մարիական խմբերգային արվեստի զարգացմանը։ 1923-ին Կրասնոկոկշայսկում (այժմ՝ Ցոշկար Օլա) կազմակերպել է Օրինակելի ժողովրդական երգչախումբ։ Խմբերգային ստեղծագործությունների հեղինակ է, մշակել է ժողովրդական երգեր, կազմել է բազմաթիվ երգարաններ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- В. Г. Кузнецова, Л. И. Кульшетова, В. И. Чеснокова, Композиторы и музыковеды Республики Марий Эл , Йошкар-Ола , Типография Правительства Республики Марий Эл , 2006 |страницы 115-121, страниц 266.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |