Jump to content

Իվան Շրանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Շրանց
Քաղաքացիությունը  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 13, 1993(1993-09-13)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Բրատիսլավա, Սլովակիա
Հասակ 185 սանտիմետր
Դիրք հարձակվող

Իվան Շրանց (սլովակ.՝ Ivan Schranz,սեպտեմբերի 13, 1993(1993-09-13)[1], Բրատիսլավա, Սլովակիա), սլովակ ֆուտբոլիստ, «Սլավիա» ակումբի և Սլովակիայի հավաքականի վինգեր։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրանցը Բրատիսլավայի «Ինտեր» ակումբի և Յոզեֆ Վենգլոշի ակադեմիայի սան է։ 2010 թվականին Իվանը պայմանագիր է կնքել «Պետրժալկա» ակումբի հետ, որի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան։ 2012 թվականի սկզբին Շրանցը տեղափոխվել է Տրնավայի «Սպարտակ»[2]։ Մայիսի 5-ին բանսկի «Դուկլայի» դեմ խաղում իր նորամուտը թիմի կազմում նշել է Սլովակիայի առաջնությունում[3]։ Մայիսի 20-ին «Նիտրայի» դեմ խաղում Իվանն իր առաջին գոլն է խփել «Սպարտակի» կազմում[4]։ 2015 թվականին Շրանցին վարձակալել է Պրահայի «Սպարտան»։ Չեխիայի գավաթի խաղարկությունում «Յաբլոնեցի» դեմ խաղում  նորամուտը նշել է հիմնական կազմում։ Վարձավճարի ավարտից հետո Իվանը վերադարձել է «Սպարտակ»։ 2017 թվականին Շրանցը տեղափոխվել է Պրահայի «Դուկլա»։ Հուլիսի 29-ին «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Գամբինուս լիգայում[5]։ Օգոստոսի 20-ին «Յաբլոնեցի» դեմ խաղում Իվանն իր առաջին գոլն է խփել «Դուկլայի» կազմում[6]։

2019 թվականի սկզբին Շրանցը տեղափոխվել է Կիպրոսի ԼՍՄ։ Փետրվարի 9-ին «Ապոլոնի» դեմ խաղում նորամուտն է նշել Կիպրոսի առաջնությունում[7]։ Փետրվարի 27-ին «Էրմիսի» դեմ Կիպրոսի գավաթի խաղում Իվանն իր առաջին գոլն է խփել ԼՍՄ-ի կազմում[8]։ Նույն թվականին օգնել է ակումբին նվաճել ազգային գավաթը։

2019 թվականի ամռանը Շրանցը տեղափոխվել է Չեխիայի «Դինամո»[9]։ Հուլիսի 20-ին «Սլովակիայի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[10]։ Հուլիսի 29-ին Մոսկվայի «Սպարտայի» դեմ խաղում Իվանն իր առաջին գոլն է խփել «Դինամոյի» կազմում[11]։ 2020 թվականի ամռանը Շրանցը միացել է «Յաբլոնեց» ակումբին։ Օգոստոսի 23-ին «Պարդուբիցեի» դեմ խաղում նորամուտը նշել է նոր թիմում[12]։ Օստրավայի «Բանիկի» դեմ խաղում Իվանն իր առաջին գոլը խփել է «Յաբլոնեցի» կազմում։ Մրցաշրջանի արդյունքներով դարձել է ակումբի երկրորդ ռմբարկուն։ 2021 թվականի ամռանը Շրանցը տեղափոխվել է Պրահայի «Սլավիա»[13]։ Հուլիսի 25-ին «Ֆասթավայի» դեմ խաղում նորամուտը նշել է նոր թիմում[14]։ Հուլիսի 30-ին «Տեպլիցեի» դեմ խաղում Իվանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել՝ իր առաջին գոլերը խփելով «Սլավիայի» կազմում[15]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 4-ին Չեխիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում Շրանցը նորամուտը նշել է Սլովակիայի հավաքականի կազմում[16]։ Այդ նույն խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։ Շրանցը մասնակցել է Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը։ Մրցաշարում պահեստային էր և խաղադաշտ դուրս չի եկել։

Գոլեր Սլովակիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1. 2020 թվականի սեպտեմբերի 4 Ազգային մարզադաշտ, Բրատիսլավա, Սլովակիա Չեխիա Չեխիա 1:3 1:3 ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգա 2020/2021
2. 2021 թվականի սեպտեմբերի 7 Ազգային մարզադաշտ, Բրատիսլավա, Սլովակիա Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 1:0 2:0 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում
3. 2021 թվականի հոկտեմբերի 11 Գրադսկի վրտ, Օսիեկ, Խորվաթիա Խորվաթիա Խորվաթիա 0:1 2:2 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս ԱԵԼ (Լիմասոլ)

  • Կիպրոսի գավաթակիր՝ 2018/2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Novopečený „bílý andel“ Schranz: „Veľkí hráči v tíme sú motiváciou!“ Արխիվացված 2021-06-14 Wayback Machine 05.01.2012,sport.aktuality.sk
  3. «Спартак Трнава VS. Дукла Банска-Бистрица 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012—05—05. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. «Нитра VS. Спартак Трнава 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012—05—20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. «Виктория Пльзень VS. Дукла Прага 4:0» (անգլերեն). soccerway.com. 2017—07—29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. «Яблонец VS. Дукла Прага 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017—08—20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. «Аполлон Лимасол VS. АЕЛ Лимасол 0:0» (անգլերեն). soccerway.com. 2019—02—09. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  8. «Эрмис VS. АЕЛ Лимасол 2:3» (անգլերեն). soccerway.com. 2019—02—27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. Trnava zdolala Banskú Bystricu, je opäť druhá Արխիվացված 2014-10-24 Wayback Machine Արխիվացված 24 Հոկտեմբերի 2014 թվականին. 05.05.2012, profutbal.sk
  10. «Словацко VS. Динамо Ческе-Будеёвице 0:2» (անգլերեն). soccerway.com. 2019—07—20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. «Динамо Ческе-Будеёвице VS. Спарта Прага 2:2» (անգլերեն). soccerway.com. 2019—07—29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  12. «Яблонец VS. Пардубице 1:0» (անգլերեն). soccerway.com. 2020—08—23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. «Ivan Schranz is Red-White!». Slavia Praha. 2021 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
  14. «Фастав VS. Славия Прага 0:1» (անգլերեն). soccerway.com. 2021—07—25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  15. «Теплице VS. Славия Прага 1:3» (անգլերեն). soccerway.com. 2021—07—30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  16. «Словакия VS. Чехия 1:3» (անգլերեն). soccerway.com. 2020—09—04. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]