Իվան Աստախով
Իվան Աստախով | |
---|---|
հունիսի 13, 1863 - նոյեմբերի 26, 1935 (72 տարեկան) | |
Ծննդավայր | Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Գերեզման | Հռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | հրետանի |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Իվան Աստախով (ռուս.՝ Иван Петрович Астахов, հունիսի 13, 1863, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26, 1935, Հռոմ, Իտալիա), Ռուսական կայսերական և Դոնի բանակների գեներալ-մայոր։ Դոնի զորքերի հրետանու հրամանատար (1917-1918), Գեորգիևյան ասպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվան Աստախովը ծնվել է 1863 թվականի հունիսի 13-ին Ռազդորսկի ստանիցայում, կազակական սպայի ընտանիքում, Վոյսկա Դոնցկի Մարզի ազնվականներից է։ Ավարտել է Վորոնեժի ռազմական գիմնազիան (1881), Ալեքսանդրովյան ռազմական ակադեմիան (1883)։ Ծառայել է Դոնի 5-րդ կազակական մարտկոցում։ Հարյուրապետ (24.10.1885), ենթաեսաուլ (15.04.1900), եսաուլ (15.04.1903): 1905 թվականին ավարտել է Սպայական հրետանային դպրոցը։ Զորական ավագ (հր. 1907, 10.06.1907, գերազանցության համար)։ Դոնի 7-րդ կազակական մարտկոցի (1907) և Դոնի 13-րդ կազակական մարտկոցի հրամանատար (8.12.1910 թվականից)։ Դոնի 6-րդ կազակական հրետանային դիվիզիոնի հրամանատար (12.08.1914 թվականից), որի հետ մտավ պատերազմի մեջ[1]։
Սիտնոի մոտ մարտերի համար 1914 թվականի օգոստոսի 18-ին պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով (06.04.1915): Գեներալ-մայոր (26.09.1916) և 38-րդ հրետանային բրիգադի հրամանատար։ Հետագայում 7-րդ Թուրքեստանյան հրաձգային հրետանային բրիգադի հրամանատար։ 1917 թվականի հունիսի 18-ին Մեծ Բանակային Շրջանի կողմից ընտրվում է Դոնի հրետանու պետի պաշտոնում։ Ատաման Կալեդինի հետ 1917 թվականի վերջում սկսեց կամավորական հրետանային զորամասերի ձևավորումը, իսկ 1918 թվականի փետրվարից գեներալ Պոպովի հետ մեկնում է Տափաստանային արշավանքի։ Ընդհանուր դոնյան ապստամբության ժամանակ 1918 թվականի ապրիլին զբաղվում է պարտիզանական հրետանային զորամասերի կազմավորման աշխատանքներով, սակայն 1918 թվականի մայիսին գեներալ Կրասնովի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով պաշտոնաթող է լինում։ 1920 թվականի մարտին Նովոռոսիյսկից էվակուացվում է Կոստանդնուպոլիս։ Ապրել է Իտալիայում, մահացել է 1935 թվականի նոյեմբերի 26-ին Հռոմում, թաղված է Տեստաչո գերեզմանատանը[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1905)
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (6.05.1911)
- Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (01.1915)
- Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան սրերով (01.1915)
- Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (6.04.1915)
- Սրեր Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշանին (8.11.1916)[2][3][4][5][6][7]
- Խաչ «Տափաստանային արշավանքի համար» (1918)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Русская армия в Великой войне: Картотека проекта: Астахов Иван Петрович». www.grwar.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
- ↑ 2,0 2,1 Рутыч Н. Н. Биографический справочник высших чинов Добровольческой армии и Вооруженных Сил Юга России: Материалы к истории Белого движения. М., 2002.
- ↑ Список подполковникам по старшинству. Составлен по 15.05.1913. СПб, 1913.
- ↑ Военный орден святого великомученика и победоносца Георгия. Биобиблиографический справочник. М.: РГВИА, 2004.
- ↑ Русский Инвалид. 1916. № 316.
- ↑ Военные приказы по военному ведомству // Разведчик. № 1265. 3.02.1915.
- ↑ Военные приказы по военному ведомству // Разведчик. № 1281. 26.05.1915.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունիսի 13 ծնունդներ
- 1863 ծնունդներ
- Նոյեմբերի 26 մահեր
- 1935 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուս ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ