Իվան Ալամդարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Ալամդարով
Ծնվել էսեպտեմբերի 9, 1924(1924-09-09)
ԾննդավայրԱստրախան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1993
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԱստրախանի պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱշխատավայրԱստրախանի պետական բժշկական համալսարան

Իվան Նիկիտիչ Ալամդարով (սեպտեմբերի 9, 1924(1924-09-09), Աստրախան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1993), ազգությամբ հայ աստրախանցի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Աստրախանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Աստրախանի պատվավոր քաղաքացի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Ալամդարովը եղել է Հարություն Ալամդարյանի տոհմից։ Ծնվել է 1924 թվականին Աստրախան քաղաքում, մանկավարժների ընտանիքում։ 1941 թվականին ավարտել է Աստրախանի թիվ 10 դպրոցը։ 1945 թվականին գերազանցությամբ ավարտել է Աստրախանի պետական բժշկական ինստիտուտը[2]։ 1945-1949 թվականներին նույն ինստիտուտի նյարդային հիվանդությունների ամբիոնում անցել է կլինիկական օրդինատուրա։ 1950-1952 թվականներին աշխատել է Ներքի գործերի նախարարության Աստրախանի մարզային վարչությանբուժմասում, որպես բժիշկ-նյարդաբույժ[3]։ 1952-1961 թվականներին որպես ասիստենտ աշխատել է Աստրախանի Պետական բժշկական ինստիտուտի նյարդային հիվանդությունների ամբիոնի ասիստենտ։

1953 թվականին եղել է ինստիտուտի գիտական քարտուղարը, 1954-1955 թվականներին՝ ինստիտուտի բուժական-կանխարգելողական ֆակուլտետի դեկանի տեղակալը, ապա՝ դեկանը։

1957-1966 թվականներին նշանակվել և աշխատել է Ա. Լունաչարսկու անվան Աստրախանի պետական բժշկական ինստիտուտի ռեկտոր։ 1961 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Բորով հիվանդների տեսանելի անփոփոխ մաշկի անոթա-նյարդային ապարատը» թեմայով և արժանացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի։

1966-1970 թվականներին շարունակել է աշխատել որպես ամբիոնի դոցենտ։ 1968-1969 թվականներին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և արժանացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի։ 1972 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

Գիտական աշխատանքները վերաբերում են նեյրոլեպրոլոգիայի՝ բոր հիվանդության ժամանակ դիտվող նյարդային և հոգեկան խանգարումների, ինչպես նաև նյարդային համակարգի անոթային հիվանդությունների ուսումնասիրությանը։

Մոտ 120 գիտական աշխատությունների հեղինակ է։ Իվան Ալամդարովի ղեկավարությամբ պաշտպանվել են 2 դոկտորական, 11 թեկնածուական ատենախոսություն։

Եղել է Աստրախանի մարզային առողջապահության բաժնի արտահաստիքային գլխավոր նյարդաբույժը, 1955-1957 թվականներին՝ ինստիտուտի կուսակցական բյուրոյի քարտուղարը և 25 տարի՝ կուսակցական կոմիտեի անդամ։ Մի քանի անգամ ընտրվել է ԽՄԿԿ Աստրախանի մարզկոմի, քաղկոմի, քաղաքի Կիրովի շրջկոմի անդամ։ Ընտրվել է Աշխատավորների պատգամավորների Աստրախանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Почетные граждане города Астрахани». Городская Дума муниципального образования "Городской округ город Астрахань" (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  2. «И. Н. Аламдаров (к 85 -летию со дня рождения) 1924-1993». cyberleninka.ru. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  3. АЛАМДАРОВ Иван Никитович

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]