Իվան Աժինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Աժինով
մայիսի 1, 1864(1864-05-01) - փետրվարի 4, 1920(1920-02-04) (55 տարեկանում)
ԾննդավայրԴոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ

Իվան Աժինով (ռուս.՝ Иван Александрович Ажинов, մայիսի 1, 1864(1864-05-01), Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - փետրվարի 4, 1920(1920-02-04)), ռուս գեներալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Աժինովը ծնվել է 1864 թվականի մայիսի 1-ին։ Սերել է Դոնի զորքերի ազնվականների ընտանիքից, եղել օբեր-սպայի որդի։ Ավարտել է Վորոնեժի կադետական կորպուսը (1882) և Ալեքսանդրովսկի ռազմական ուսումնարանը (1884)։ 1905 թվականից եղել է եսաուլ, 1908 թվականից` զորային ավագ, 1908 թվականից` արևմտյան Դոնի կազակների մարտկոցի հրամանատար, 1909 թվականից` Դոնի 2-րդ կազակական մարտկոցի հրամանատար, 1912 թվականից` նորից արևմտյան Դոնի կազակների մարտկոցի հրամանատար, 1914 թվականի օգոստոսի 12-ից Դոնի 9-րդ կազակական հրետանային դիվիզիոնի (ռուս.՝ 9-ый Донской казачий артиллерийский дивизион) հրամանատար, 1915 թվականից` գնդապետ, 1917 (?) թվականից` գեներալ-մայոր, 1917 թվականի սեպտեմբերի 16-ից` 108-րդ հրետանային բրիգադի հրամանատար, 1918 թվականի նոյեմբերից` Տագանրոգի քաղաքապետ։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Ռուսաստանի հարավի Զինված ուժերում, Կամավորական բանակում։

Մահացել է տիֆից Կուբանում, 1920 թվականի փետրվարի 4-ին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր` փոխգնդապետ Աժինով Ալեքսանդր Իվանովիչ
  • Եղբայր` գեներալ-մայոր Աժինով Վասիլի Ալեքսանդրովիչ
  • Կին` Նատալյա Ալեքսեևնա (ծննդյամբ Ֆրոլովա, ազնվականի այրի, մահացել է 1920 թվականի փետրվարի 4-ին Կուբանում)
  • Երեխաներ` դուստրը` Նադեժդա (1906 թվականի օգոստոսի 7-ին) և որդին Վլադիմիրը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]