Jump to content

Իվան Աբրամովի կիսանդրի (Սեմիկարակորսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Աբրամովի կիսանդրի (Սեմիկարակորսկ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍեմիկարակորսկ

Իվան Աբրամովի կիսանդրի (ռուս.՝ Бюст Абрамова), ձկնաբուծական տնտեսության ղեկավար Իվան Վասիլևիչ Աբրամովի կիսանդրին Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Սեմիկարակորսկ քաղաքում։

Արտաքին պատկերներ
Իվան Աբրամովի կիսանդրին


Սեմիկարակորսկ քաղաքում տեղադրված է քաղաքի և շրջանի անվանի մարդկանց մի քանի կիսանդրի՝ գրող Վ. Ա. Զակրուտկինի, գրող Բ. Ն. Կուլիկովի, շինարար Ա. Ա. Արականցևի, ձկնաբուծական տնտեսության ղեկավար Ի. Վ. Աբրամովի։ Այդ կիսանդրիների հեղինակը սեմիկարակորսկցի քանդակագործ, նկարիչ Իվան Իվանովիչ Մասլիչենկոն է։

Քաղաքի Աբրամովի նրբանցքի և Ատամանսկի պողոտաների խաչմերուկում տեղադրված է Իվան Աբրամովի կիսանդրին։

Իվան Վասիլևիչ Աբրամովը ծնվել է 1922 թվականին Սեմիկարակորսկի շրջանի Մոստովսկոյ խուտորում։

Կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով, Հայրենական պատերազմի երկու շքանշանով, մեդալներով։ Պատերազմից հետո, 1961 թվականից, աշխատել է «Զավետի Իլյիչա» ձկնաբուծական կոլեկտիվ տնտեսության նախագահ։ Կոլտնտեսությունը լճերում աճեցրել է ծածան, սպիտակ ամուր, պնդաճակատ և այլն ձկնատեսակներ։ Նրա նախաձեռնությամբ կոլտնտեսությունում ստեղծվել է ինկուբացիոն արտադրամաս` տարեկան 50 միլիոն ձկան արտադրողականությամբ։

Կոլտնտեսությունն իր աշխատողների համար կառուցել է մշակույթի 400-տեղանոց պալատ գրադարանով, մարզադահլիճով, «Ոսկե ձկնիկ» մանկապարտեզով։

Աբրամովի աշխատանքային վաստակը գնահատվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Նրան շնորհվել է «ՌԽՖՍՀ վաստակավոր ձկնաբույծ» պատվավոր կոչումը։

Իվան Աբրամովը մահացել է 1985 թվականի հոկտեմբերի 9-ին։ Նրա անունով Սեմիկարակորսկում կոչվել են նրբանցք և ձկնաբուծական կոլեկտիվ տնտեսությունը։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսանդրին տեղադրված է ոչ բարձր կլոր պատվանդանին։ Հուշարձանի երկու կողմերից ծաղկանոցներ են։

Հուշարձանի տարածքը բարեկարգված է։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]