Զագրեբի համալսարանում (1997) ստացել է տնտեսագետի կրթություն։ 1997-2011 թավականներին ֆինանսների նախարարությունում աշխատել է տարբեր պաշտոններում, մասնագիտացած է պետական ֆինանսների և եվրոպական հիմնադրամների բնագավառում։ 2004 թվականից եղել է դեպարտամենտի տնօրեն, 2005 թվականից՝ նախարարի տեղակալի օգնական, 2008 թվականից՝ նախարարության պետական քարտուղար։ Նա նաև վարել է ակադեմիական դասախոսություններ։ Ֆինանսական կառավարման ոլորտում հրապարակումների հեղինակ է։ Իվանա Մալետիչը մտնում է Եվրամիությանը Խորվաթիայի անդամակցության շուրջ բանակցություններ վարելու խմբի կազմի մեջ, 2010 թվականից զբաղեցնում էր գլխավոր բանակցողի տեղակալի պաշտոնը։ 2011 թվականին նա միացել է ոչ պետական հատվածին՝ որպես զարգացման կենտրոնի գլխավոր տնօրեն։