Իսրայել Երեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայել Երեց
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունգրիչ և մանրանկարիչ

Իսրայել Երեց, Իսրայել Քահանա (ծննդյան և մահվան թվականները անհայտ են ), հայ գրիչ և մանրանկարիչ։ Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Ստեղծագործել է XV դարի 2-րդ կեսին, Մոկաց գավառի Փասավանք գյուղում։ Իսրայել Երեցի ընդօրինակած և պատկերազարդած ձեռագրերից հայտնի են տասնմեկը, որոնցից վեցը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (3 Ավետարան, 1 Մաշտոց, 2 Գանձարան), հինգը՝ արտասահմանյան հավաքածուներում (3 Ավետարան, 2 Հայսմավուրք)։ Թեմատիկ մանրանկարներ պարունակում են 1447-ի, 1455-ի և 1476Ավետարանները (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. № 4922, 5414, 5459)։ Իսրայել Երեցի գծանկարը հարուստ է նրբանցումներով, գունաշարը՝ բաց կապույտի և դարչնա-շագանակագույնի երանգներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 417