Իսպանիայի բնակչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակչության խտությունը ըստ քաղաքի, 2008 թվականի դրությամբ:
Պատմական բնակչություն
Տարի Բնակչություն
1833 12286941 1846
12162872 1857 15464340
1877 16622175 1887
17549608 1900 18616630
1910 19990669 1920
21388551 1930 23677095
1940 26014278 1950
28117873 1960 30582936
1970 33956047 1981
37683363 1991 38872268
2001 40847371 2011
46815916 2017 46528966
* Աղբյուր: INE

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Իսպանիայի բնակչությունը կազմում էր 46.507.760 մարդ, ինչև 0,5% ավելի քիչ էր 2013 թվականից[1]: Իսպանիայի բնակչությունը իր գագատնակետին է հասել 2012 թվականին և կազմել է 46.818.216 մարդ: Իսպանիայի պաշտոնական բնակչությունը նվազել է 206.000-ով հիմնականում էմիգրանտների իրենց հայրենիք վերադառնալու պատճառով, ինչը հետևանք էր Եվրոպայի տնտեսական ճգնաժամի[2]: Բնակչության խտությունը կազմում է 91.4 մարդ/քառ. կմ, ավելի քիչ քան Արևմտյան եվրոպական երկրների մեծ մասում: Բացառությամբ մայրաքաղաք Մադրիդի, խիտ բնակչությամբ տարածքները տեղակայված են հիմնականում ափամերձ հատվածներում:

Իսպանիայի բնակչությունը կրկնապատկվեց 20-րդ դարի ընթացում, աճի հիմնական պատճառն էր մեծ թվով ներգաղթյալների հոսքը:

20-րդ դարի վերջին քառորդ դարում անկում ապրեց ծննդյան ցուցանիշը: Իսպանիայում մեկ կնոջը ընկնող ծնունդների միջինը կազմում է 1.47, ինչը ավելի էիչ է ԵՄ միջինից, սակայն աճում է 1990-ականների վերջից: Ծնելիության գործակից-ը տասը տարվա ընթացքում աճել է, 1996 թվականին այն կազմում էր 1000 մարդուն 9.1 երեխա, իսկ 2006 թվականին` 10.9 երեխա:

Իսպանիան չունի պաշտոնական կրոն: Իսպանիայի սահմանադրություն 1978-ով չեղյալ համարվեց Հռոմեական կաթոլիկ եկեղեցին որպես պետական կրոն, սակայն ճանաչեց դրա դերը իսպանական հարասրակության մեջ, որի 76.7%-ը իրեն համարում է կաթոլի, 20,0%-ը չուի կրոն կամ աթեիստ է և 1,6%-ը այլ կրոնի: Իսպանիայի բնակչության 55,3%-ը խոստովանել է, որ երբեք չի մասնակցել որչևէ կրոնական միջոցառման, իսկ 17,0%-ը շաբաթը գոնե մեկ անգամ մասնակցել է կրոնական միջոցառումներին[3]:

Էմիգրացիա և ժողովրդագրական փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիգրացիա դեպի Իսպանիա 2002 թվականին ըստ երկրի:

Իսպանիայի բնակչությունը կրկնապատկվեց 20-րդ դարում, ինչի պատճառ է 1960-ականների և 1970-ականների ժողովրդագրական բումը: Այս ժամանակաշրջանից հետո Իսպանիայի բնակչության աճը կանգնեց և ցույց տվեց աճի ամենացածր տեմպերից մեկն աշխարհում` առաջ անցնելով միայն Հունաստանից, Պորտուգալիայից, Հունգարիայից, Ուկրաինայից և Ճապոնիայից:

Շատ ժողովրդագիրներ Իսպանիայի բնակչության աճի ցածր մակարդակը կապեցին ընտանիքի պլանավորման քաղաքականության հետ: Իսպանիան ընտանիքների վրա ծախսում է ավելի քիչ քան այլ արևմտյան Եվրոպայի երկիր:

Ներգաղթ/արտագաղթ հարաբերակցությունը Իսպանիայում դարեր շարունակ եղել է արտագաղթի օգտին, սակայն վերջին շրջանի խոշոր ներգաղթը առաջին անգամ նշաձողը ուղղեց հօգուտ ներգաղթի: Համաձայն Իսպանիայի կառավարության 2011 թվականի հունվարի դրությամբ Իսպանիայում ապրում էին 5.730.667 օտարերկրացի: Նրանցից ավելի քան 860,000 ռումինացիներ էին և 760.000 Մարոկկոցիներ, մոտ 390.000 Էկվադորցի: Կոլումբիացիները հաշվվում են մոտ 300.000: Կան մեծ թվով բրիտանացիներ (359.076 2011 թվականի դրությամբ, սակայն ավելի քան 1 միլիոն ոչ լեգալ բրիտանացի է ապրում Իսպանիայում) և գերմանացիներ (195.842), հիմնականում Ալիկանտե, Մալագա պրովինցիաներում, Բալեարյան և Կանարյան կղզիներում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cifras de Población a 1 de enero de 2014» (Spanish)։ June 30, 2014։ Վերցված է March 6, 2015 
  2. «Spain’s population falls for first time since 1940s as immigrants flee crisis»։ Toronto։ April 22, 2013։ Արխիվացված օրիգինալից-ից May 13, 2013-ին 
  3. CIS study, April 2008. Questions 33 and 34.