Իսմայիլ Շառոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսմայիլ Նադիրի Շառոյան
քրդ.՝ Исое Надьр
Ծնվել էՄայիսի 16, 1965թ.
ԾննդավայրԵրևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էՀոկտեմբերի 27, 1991թ.
Մահվան վայրԱշտարակ, Հայաստան
ԳերեզմանԵռաբլուր
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
ԱզգությունԵզդի
ԿրոնԵզդիականություն
ԳործունեությունԿամավոր մասնակցել է Արցախյան պատերազմին
ԾնողներՀայր՝ Նադիր
 Ismail Sharoyan Վիքիպահեստում

Իսմայիլ Նադիրի Շառոյան (ИСОЕ НАДЬР՝ Իսոյե Նադըր, զինվորական մականունը՝ Իսո, մայիսի 16, 1965, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1991, Աշտարակ, Հայաստան), ազգությամբ եզդի ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից հայկական կողմից[1][2][3]։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմայիլ Շառոյանը ծնվել է 1965 թվականի մայիսի 16-ին Երևան քաղաքում ազգությամբ եզդի Նադիրի ընտանիքում[2][3]։

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմայիլ Շառոյանը ազգությամբ եզդի առաջին կամավորներից է, ով մեկնել է Արցախյան պատերազմի ռազմաճակատ և հայկական կողմից մասնակցել ռազմական գործողություններին ընդդեմ Ադրբեջանի։ Նա մասնակցել է Գորիսի, Վայքի, Արարատի, Իջևանի և այլ տարածքների ռազմական գործողություններին և ինքնապաշտպանական կռիվներին[2][3]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմայիլ Շառոյանը զոհվել է ավտովթարից Աշտարակ քաղաքի մոտակայքում 1991 թվականի հոկտեմբերի 27-ին։ Նրա աճյունը թաղված է հայկական կողմից Արցախյան պատերազմին մասնակցած զոհված ազատամարտիկների Եռաբլուր պանթեոնում։ Նա դարձավ Եռաբլուրում ամփոփված առաջին եզդի ազատամարտիկը[1][2][3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմայիլ Շառոյանն ամուսնացած էր, ունի երկու երեխա[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Եզդիները՝ արցախյան հերոսամարտի ժամանակ» (արխիվացված
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Հանրապետության եզդիների ազգային կոմիտե, «Զոհված եզդի ազատամարտիկներ» գրքույկ։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ազիզ Թամոյան, «Եզդիներն Արցախյան ազատամարտում» Երևան, 2002 թվական։