Իսմայիլ Յուքսեք
Իսմայիլ Յուքսեք թուրքերեն՝ İsmail Yüksek | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 26, 1999 (26 տարեկան) | ||
| Ծննդավայր | Իզնիկ, Բուրսայի մարզ, Թուրքիա[1] | ||
| Հասակ | 183 սանտիմետր | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Իսմայիլ Յուքսեք (թուրքերեն՝ İsmail Yüksek, հունվարի 26, 1999, Իզնիկ, Բուրսայի մարզ, Թուրքիա[1]), թուրք ֆուտբոլիստ, «Ֆեներբահչե» ակումբի և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուքսեքը «Բուրսասպոր», «Բուրսա Մերինոսպոր», «Յեսիլ Բուրսա», «Յըլդըրըմ Բելեդիսպոր» և «Բուրսա Յըլդըրըմսպոր» ակումբների սան է: 2018 թվականին պայմանագիր է կնքել «Գելջյուքսպորի» հետ, որտեղ երկու մրցաշրջան հանդես է եկել Թուրքիայի երրորդ դիվիզիոնում։ 2020 թվականին Յուքսեքը տեղափոխվել է «Ֆեներբահչե» և անմիջապես վարձավճարով տեղափոխվել է «Բալիկեսիրսպոր»: Հոկտեմբերի 18-ին «Բուրսասպորի» դեմ խաղում նորամուտն է նշել Թուրքիայի առաջին լիգայում[2]։ Հոկտեմբերի 25-ին «Անկարասպորի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Բալիկեսիրսպորի» կազմում[3]։ Վարձակալության ավարտից հետո ֆուտբոլիստը վերադարձել է «Ֆեներբահչե»։ 2021 թվականի հունվարի 18-ին «Անկարագյուջուի» դեմ խաղում նորամուտն է նշել թուրքական Սուպերլիգայում[4]։ Նույն թվականին նրան վարձակալել է «Ադանա Դեմիրսպորը»։ Փետրվարի 6-ին «Անկարասպորի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[5]։
2021 թվականի ամռանը նրան վարձակալել է «Բուրսասպորը»։ Օգոստոսի 15-ին «Ադանասպորի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[6]։ Հոկտեմբերի 17-ին «Բոլուսպորի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Բուրսասպորի» կազմում[7]։
Վարձակալության ավարտից հետո վերադարձել է «Ֆեներբահչե»: 2023 թվականին ֆուտբոլիստն օգնել է ակումբին նվաճել Թուրքիայի գավաթը։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի սեպտեմբերի 22-ին Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ ազգերի լիգայի խաղում նորամուտն է նշել Թուրքիայի հավաքականի կազմում[8]։ Այդ նույն խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։
Գոլեր Թուրքիայի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Մրցույթ | Արդյունք |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2022 թվականի սեպտեմբերի 22 | Բաշաքշեհիր Ֆաթիհ Թերիմ, Ստամբուլ, Թուրքիա | 3:3 | 3:3 | ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգա 2022/2023 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Թուրքիայի գավաթի գավաթակիր՝ 2022/23
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20200803121258/https://www.tff.org/Default.aspx?pageId=30&kisiID=1427164
- ↑ «Бурсаспор VS. Балыкесирспор 3:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հոկտեմբերի 18.
- ↑ «Анкараспор VS. Балыкесирспор 1:2» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հոկտեմբերի 25.
- ↑ «Фенербахче VS. Анкарагюджю 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունվարի 18.
- ↑ «Адана Демирспор VS. Анкараспор 2:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ փետրվարի 6.
- ↑ «Бурсаспор VS. Аданаспор 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ օգոստոսի 15.
- ↑ «Бурсаспор VS. Болуспор 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հոկտեմբերի 17.
- ↑ «Турция VS. Люксембург 3:3» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ սեպտեմբերի 22.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսմայիլ Յուքսեք» հոդվածին։ |
|
- Հունվարի 26 ծնունդներ
- 1999 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թուրքիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բուրսասպորի ֆուտբոլիստներ
- Թուրք ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆեներբահչեի ֆուտբոլիստներ