Իսմայել Բորերո
Արտաքին տեսք
| Իսմայել Բորերո | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Մասնագիտացում | Հունահռոմեական ըմբիշ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 6, 1992 (34 տարեկան) |
| Ծննդավայր | |
| Հասակ՝ | 1,6 մետր |
| Քաշ | 59 կիլոգրամ |
Իսմայել Բորերո Մոլինա (հունվարի 6, 1992[1], Սանտյագո դե Կուբա, Կուբա), Հունա-հռոմեական ոճի ըմբիշ Կուբայից։ Նա մասնակցել է 2013, 2014 և 2015 թվականների աշխարհի առաջնություններին մինչև 59 կգ քաշային կարգում, 2015 թվականին նվաճել է ոսկե մեդալ։ Բորերոն երեք անգամ հաղթել է Պան-ամերիկյան մրցաշարերում 2012-2014 թվականներին։ Նա ուսանում է Հավանայի ֆիզկուլտուրայի համալսարանում[2][3][4]։ 2016 թվականի օգոստոսի 14-ին Բորերոն դարձավ Ամառային Օլիմպիական խաղեր 2016 թ.-ի հաղթող նույն մինչև 59 կգ. քաշային կարգում` եզրափակչում առավելության հասնելով ճապոնացի Շինոբու Օտայի նկատմամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://pantheon.world/profile/person/Ismael_Borrero
- ↑ Borrero Molina, Ismael (CUB). iat.uni-leipzig.de
- ↑ BORRERO Ismael. veracruz2014.mx
- ↑ BORRERO Ismael. results.toronto2015.org
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսմայել Բորերո» հոդվածին։ |
|