Իսմաիլ Սամանիի դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսմաիլ Սամանիի դամբարան

Իսմաիլ Սամանիի դամբարան, Սամանյանների դինաստիայի դամբարանը Բուխարայում (Ուզբեկստան), Միջին Ասիայի ճարտարապետական լավագույն հուշարձաններից (9—10-րդ դարերի)։ Ուշագրավ է ճարտարապետական ձևերի և աղյուսի հյուսազարդ շարվածքի համադրությամբ։ Շենքի բաց դեղնավուն, թրծած աղյուսից շարված խորանարդաձև ծավալն ավարտվում է անկյուններում փոքր գմբեթներով կամարային սրահով՝ պսակված մեծ գմբեթով, որը ներսից հենվում է ութնիստ թմբուկի վրա։ ճակատներից յուրաքանչյուրն ունի սլաքաձև որմնախորշ՝ մուտքի բացվածքով։ Իսմաիլ Սամանիի դամբարանի հորինվածքի տիպը հետագա դարերում բազմիցս ընդօրինակվել է Միջին Ասիայի ճարտարապետության մեջ։

Դամբարանում պահպանվել էին երեք անձնավորության աճյուններ, որոնցից մեկը, ենթադրաբար, Իսմաիլ Սամանիի որդունն էր՝ Ահմադ իբն Իսմաիլինը:Իսկ հենց իր՝ Իսմաիլի՝ Սամանյան արքայատոհմի հինադիրի աճյունը, հավանաբար, ամփոփված չէ այս դամբարանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мавзолей Саманидов на arch.net». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 398