Իսլանդական սպաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսլանդական սպաթ
Calcite-HUGE.jpg
Կատեգորիամիներալների բազմազանություն
Բյուրեղային համակարգեռանկյունային բյուրեղային համակարգ
ԵնթակատեգորիաԿալցիտ
Իսլանդական սպաթի բյուրեղ

Իսլանդական սպաթ (անգլ.՝ iceland sparԻսլանդիա կղզու անվանումից), միներալ, կալցիտի անգույն, թափանցիկ տեսակը։ Իսլանդական սպաթի առաջացումը հիմնականում կապված է հիդրո-թերմալ լուծույթների գործունեության հետ։ Ամենաարժեքավոր կուտակումները հանդիպում են բազալտներում։ Հանքավայրերը հայտնի են Իսլանդիայում, Ռուսաստանում՝ Յակուտիայում, Միջին Ասիայում, Հեռավոր Արևելքում։

Հանքավայրեր Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում կա Տավուշի մարզում։ Իսլանդական սպաթի օգտագործվում է օպտիկայում՝ մանրադիտակների նիկոլների, ինչպես նաև հնչուն կինոյի, հեռուստատեսության և ֆոտոհեռագրման ապարատների բևեռացնող պրիզմաների պատրաստման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png