Իսլանդական շպատ
Արտաքին տեսք
| Իսլանդական շպատ | |
|---|---|
| Կատեգորիա | միներալների բազմազանություն |
| Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ |
| Մոոսի կարծրություն | 3 |
| Ենթակատեգորիա | Կալցիտ |

Իսլանդական սպաթ (անգլ.՝ iceland spar ― Իսլանդիա կղզու անվանումից), միներալ, կալցիտի անգույն, թափանցիկ տեսակը։ Իսլանդական սպաթի առաջացումը հիմնականում կապված է հիդրո-թերմալ լուծույթների գործունեության հետ։ Ամենաարժեքավոր կուտակումները հանդիպում են բազալտներում։ Հանքավայրերը հայտնի են Իսլանդիայում, Ռուսաստանում՝ Յակուտիայում, Միջին Ասիայում, Հեռավոր Արևելքում։
Հանքավայրեր Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում կա Տավուշի մարզում։ Իսլանդական սպաթի օգտագործվում է օպտիկայում՝ մանրադիտակների նիկոլների, ինչպես նաև հնչուն կինոյի, հեռուստատեսության և ֆոտոհեռագրման ապարատների բևեռացնող պրիզմաների պատրաստման համար։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իսլանդական շպատ կատեգորիայում։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 394)։ |