Իսավրյան դինաստիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իսավրյան դինաստիա, կայսերական դինաստիա Բյուզանդիայում (717-802)։ Հիմնադիրն էր Լևոն 3-րդ Իսավրացին։ Իսավրյան դինաստիայի ժամանակ վերջնականապես ձևավորվել է նահանգների կառավարման բանակաթեմային համակարգը, ազատ գյուղացիությունը դարձել է կայսրության ֆինանսական և ռազմական հզորության հիմքը, սկզբնավորվել է պատկերամարտությունը։ Լայն չափեր է ընդունել Պավլիկյան շարժումը։ Իսավրյան դինաստիայի կայսրերը կապեր են պահպանել արաբական տիրապետության տակ գտնվող Հայաստանի առանձին նախարարների հետ։ Գրիգոր Բ Մամիկոնյանը գաղտնի համաձայնություն է կնքել Կոստանդին 5-րդ-ի հետ խալիֆայության դեմ ապստամբության (748) նախօրեին։ Նրանց օրոք ուժեղացել է հայերի արտագաղթը Բյուզանդիա, մեծացել հայերի դերը բյուզանդական ռազմական ավագանու կազմում։ Որոշ ուսումնասիրողներ (Լ. Բրեյե, սկզբում նաև՝ Ն. Ադոնցը) իսավրյան դինաստիան համարել են հայկական, թեև առայժմ այդ բանն հաստատող ուղղակի փաստեր չեն հայտնաբերված։ Իսավրյան դինաստիայի ներկայացուցիչները՝ Լևոն 3-րդ Իսավրացի (717-741), Կոստանդին 5-րդ (741-775), Լևոն 4-րդ (775-780), Կոստանդին 6-րդ (780-797), Իրենե (797-802

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 393 CC-BY-SA-icon-80x15.png