Իսահակ Բրաիլովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսահակ Բրաիլովսկի
Ծնվել էմայիսի 15, 1900(1900-05-15)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 2, 1966(1966-11-02) (66 տարեկան)
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՌոստովի պետական մանկավարժական համալսարան
Ժանրերարձակ

Իսահակ Արոնովիչ Բրաիլովսկի (ռուս.՝ Исаак Аронович Браиловский, մայիսի 15, 1900(1900-05-15), Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 2, 1966(1966-11-02)), ռուս գրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Բրաիլովսկին ծնվել է 1900 թվականին Դոնի Ռոստովում` արհեստագործ Արոն Յանկելևիչ Բրաիլովսկու ընտանիքում։ Բրաիլովսկիներն ապրել են Բոգատյանսկի նրբանցքի թիվ 8 տանը։ 1934 թվականին Իսահակն ավարտել է Ռոստովի մանկավարժական ինստիտուտի գրականության բաժինը։ Գրական կարիերան սկսել է 1920 թվականին, առաջին աշխատանքները հրատարակել է «Ազովի տարածաշրջան», «Ռոստովի հեղափոխական կոմիտեի լուրեր» թերթերում։ Այնուհետև պարբերաբար հրապարակվել է տեղական մամուլում։ Գրաքննությամբ սկսել է զբաղվել 1938 թվականին, տպագրել է քննադատական ​​հոդվածներ, թերթերում, ժողովածուներում և ալմանախներում գրականության և թատրոնի մասին ակնարկներ։ Բրաիլովսկու սոցիալական և գրական գործունեությունը երկար տարիներ շարունակ կապված է եղել Դոնի հետ։

1934-1938 թվականներին Իսահակ Բրաիլովսկին եղել է Ռոստովի հրատարակչության խմբագիր, 1938 թվականին աշխատել է «Մուրճ» մարզային թերթում, 1946-1949 թվականներին եղել է այդ թերթի գրականության և արվեստի բաժնի վարիչը, 1953 թվականից` Ռոստովի մարզային հրատարակչության ավագ խմբագիր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների տարիներին Սիբիրյան ռազմական շրջանում եղել է քաղաքական սպա։ Նրա հոդվածներն ու էսսեները տպագրվել են Ռոստովի և Վորոնեժի ամսագրերում ու թերթերում, ինչպես նաև Լենինգրադի թերթում` «Հայրենիքի պաշտպանություն»։ 1960 թվականին Իսահակ Բրաիլովսկին ապրել է Լենինգրադում, համալրել է գրողների միության շարքերը, հրապարակվել է «Ոտքի» և «Դոն» հանդեսներում։ Բրաիլովսկու գրքերից են` «Արդարացի պատերազմի ժողովուրդները»[1] (1941 թ.), «Երկու պատերազմների զինվորները»[2] (1957 թ.), «Կենդանի սիրտ»[3] (1960 թ.): Վերջին հոդվածը հրապարակել է 1964 թվականին «Նեման» ամսագրում։

Իսահակ Արոնովիչ Բրաիլովսկին Հայերնական մեծ պատերազմի մասնակից է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրներ`

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրյալ հրապարակումներ

  • Люди справедливой войны.- Ростов н/Д: Ростиздат, 1941.
  • Хрестоматия художественной литературы.- Ростов н/Д: Ростиздат, 1941.
  • Литературно-художественный сборник.- Ростов н/Д: Ростиздат, 1947.
  • Солдаты двух войн.- Ростов н/Д: Ростиздат, 1957.
  • Живое сердце.- Ростов н/Д: Кн. изд-во, 1960.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]