Իոսիֆ Աբրամիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոսիֆ Աբրամիս
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 29, 1918(1918-10-29)
Մինսկ, Մինսկի նահանգ
Երկիր Բելառուս
Մահացել էսեպտեմբերի 29, 1984(1984-09-29) (65 տարեկան)
Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդիրիժոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներվալդհորն
ԱշխատավայրԲելառուսի երաժշտական պետական ակադեմիա
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ
և Բելառուսի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ

Իոսիֆ Աբրամիս (բելառուս․՝ Іосіф Самуілавіч Абраміс, հոկտեմբերի 29, 1918(1918-10-29), Մինսկ, Մինսկի նահանգ - սեպտեմբերի 29, 1984(1984-09-29), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս խորհրդային դիրիժոր, խմբավար։ Բելառուսի արվեստի վաստակավոր գործիչ (1964): ԽՄԿԿ անդամ (1965):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսիֆ Աբրամիսի մանկությունն անցել է դժվարության մեջ։ Մի անգամ հայրը ընտանիքի համար անսպասելիորեն լքել է տունը և օպերետային խմբի հետ մեկնել հյուրախաղերի։ Իոսիֆը մնում է մոր խնամքին, որը տեսնելով տղայի հակումները տալիս է նրան Մինսկի ռազմա-երաժշտական դպրոց՝ վալտոռն նվագել սովորելու։ Սովորելով երաժշտական գործիքը նվագելու գաղտնիքները՝ ավարտում է Մինսկի երաժշտական տեխնիկումը (այժմ Գլինկայի անվան)՝ զուգահեռաբար աշխատելով БДТ-1 (այժմ՝ Կուպալայի թատրոն) նվագախմբում։

Ավարտել է Բելառուսի պետական երաժշտական ակադեմիայի վալտոռնի (1941) դասարանը և օպերային-սիմֆոնիկ դիրիժորություն (1950) բաժինը։ 1936-1941 և 1945-1948 թվականներին եղել է Բելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախմբի արտիստ, 1948-1950 թվականներին՝ խմբավար, 1951-1979 թվականներին դիրիժոր։ 1979-1982 թվականներին եղել է Բելառուսի պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր դիրիժորը։ Մասնակցել է «Բժիշկ Այբոլիտ» (1951), «Քնած գեղեցկուհին» (1954), «Ծովահեն» (1957), «Էսմերալդա» (1958), «Բայդարկա» (1959), Գլեբովի «Երազանք» (1961), Վլադիմիր Դեշևովի «Հեքիաթ մեռած արքայադստեր և յոթ հսկաների մասին» (1960), «Դոն Կիխոտ» (1962), «Սպարտակ» (1964), «Ժիզել» (1968) բալետների բեմադրությանը[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энцыклапедыя літаратуры и мастацтва Беларусi в 5-ти томах .Т.1, стр. 16.

+ Республика Беларусь: Энциклопедия: В 6 т. / Г. П. Пашков;. — Минск: «Беларуская Энцыклапедыя» имени Петруся Бровки, 2006. — Т. 2. — С. 7. — 912 с. — ISBN 978-985-11-0371-9.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]