Իոնա Բիյ-Բրոդսկի
![]() | |
| Ծնվել է | հուլիսի 8, 1896 |
| Մահացել է | օգոստոսի 11, 1963 (67 տարեկան) |
| Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Իոնա Աբրամովիչ Բիյ-Բրոդսկի (ռուս.՝ Ио́на Абрамович Бий-Бро́дский, հուլիսի 8, 1896 - օգոստոսի 11, 1963), խորհրդային կինոյի ու թատրոնի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իոնա Բիյ-Բրոդսկին ծնվել է 1896 թվականի հուլիսի 8-ին[1]։
Նկարչական դասերի է հաճախել Ֆ․ Կազաչինսկու մոտ Ելիսավետգրադում։ Պատերազմի ժամանակ հայտնվել է Լատվիայի գերմանական համակենտրոնացման ճամբարում[2]։
Կինոյում առաջին դերը եղել է էպիզոդիկ դեր «Զրահագնաց Պոտյոմկին» ֆիլմում, որն էկրան է բարձրացել 1925 թվականին։ Հիմնականում նկարահանվել է կատակերգական և երաժշտական ֆիլմերում, դրամաներում, մյուզիքլներում․ կատարում է երկրորդական, սակայն հիշարժան դերեր։ Աշխատել է Ե․ Վախթանգովի անվան թատրոնում։
Իոնա Բիյ-Բրոդսկին մահացել է 1963 թվականի օգոստոսի 11-ին։ Դիակիզվել է, աճյունասափորը թաղված է Նոր Դոնսկոյ գերեզմանատանը[3]՝ № 18 աճյունասափորանոցում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1941 | Լցանավ «Դերբենտ» | կապիտանի բեռնային օգնական |
| 1941 | Հին բակ | հին շենքի բնակիչ |
| 1941 | Երգ ընկերության մասին | Արկադի Ապոլոնովիչ |
| 1941 | Ինչպես Իվան Իվանովիչը կռվեց
Իվան Նիկիֆորովիչի հետ |
|
| 1940 | Առօրյա | խոհարար |
| 1939 | Հրամանատարների երիտասարդությունը | Տարաս Իվանովիչ |
| 1939 | Ընկեցիկը | Նատաշայի ուղեկից |
| 1939 | Սեպտեմբերյան մի գիշեր | Վասիլի Գրիգորևիչ |
| 1939 | Մինինը և Պոժարսկին | վանական |
| 1939 | Հաստատակամ աղջիկը | վագոն-ռեստորանի հաճախորդ |
| 1938 | Բժիշկ Այբոլիտ | ավազակ |
| 1937 | Գանձերի կղզի | Ջորջ Մերի |
| 1939 | Երջանկություն որոնողները | Շլյոմա Պետրովիչ |
| 1936 | Կապիտան Գրանտի որդիները | դեսպան |
| 1936 | Աղջիկն շտապում է ժամադրության | սանիտար |
| 1932 | Քսանվեց կոմիսար | դրվագ |
| 1930 | Երկրի որդին | Քադիր բայ |
| 1930 | Ծովի մաճկալները | գյուղխորհի նախագահ |
| 1930 | Քաղաքներ և տարիներ | արվեստի մեկենաս |
| 1929 | Ազգերի դրոշ | հեռախոսով խոսացող |
| 1929 | Մահացու համար | կրկեսի տնօրեն |
| 1929 | Կայենը և Արտեմը | ուժեղ մարդը |
| 1928 | Ոսկե կտուց | սպա |
| 1925 | Զրահագնաց «Պոտյոմկին» | ուսանող |
| 1917 | Պավել Առաջին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Иона Абрамович Бий-Бродский на сайте «Энциклопедия Кино и ТВ»
- ↑ «Иона Бий-Бродский». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Известные люди по кладбищам
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուլիսի 8 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Օգոստոսի 11 մահեր
- 1963 մահեր
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ե․ Վախթանգովի անվան թատրոնի անձինք
- Թատրոնի դերասաններ
- Խորհրդային դերասաններ
- Ռուս դերասաններ
- Ռուս կինոդերասաններ
