Երգ ընկերության մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Երգ ընկերության մասին
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուբելառուսերեն
ՌեժիսորԻոսիֆ Շապիրո և Sergey Sploshnov?
Սցենարի հեղինակIlya Brazhnin?
Տևողություն38 րոպե

«Երգ ընկերության մասին» (բելառուս․՝ Песня пра дружбу), խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել են ռեժիսորներ Սերգեյ Սպլոշնովը և Իոսիֆ Շապիրոն Բելառուսի գեղարվեստական ֆիլմերի «Խորհրդային Բելառուս» կինոստուդիայում[1] 1941 թվականին[2]։

Ֆիլմն ավարտվել է Հայրենական մեծ պատերազմի սկզբին, սակայն չի թողարվել վարձույթում գրաքննության որոշմամբ, իր մակերեսայնության պատճառով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդյա Յացևիչը պատրաստվում է մեկնել հանգստյան տուն, նրա կինը՝ Լարան, մեկնելու է գործուղման Զարայսկ, որտեղ մնալու է ամբողջ ամռանը։ Նրանց մեծ բնակարան մնում է դատարկ։ Միևնույն ժամանակ, Զարայսկից գեղարվեստական ինքնագործունեության օլիմպիադային մասնակցելու համար քաղաք են ուղարկում Լարիսայի ընկերուհուն՝ Ալեսյային, ում Լարան համոզում է ապրել իրենց բնակարանում։ Ֆեդյան հանդիպում է իր վաղեմի ընկերոջը՝ Ռիգոր Շեմետին և նրան թույլ է տալիս ապրել իր սենյակում՝ առանց իմանալու, որ Լարան ու նրա ընկերուհու պայմանավորվածության մասին։ Ապրելով մեկ հարկի տակ՝ Ալեսյան և Ռիգորը սկսում են զգալ համակրանք միմյանց նկատմամբ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տ. Վինոգրադովա – Ալեսյա
  • Նինա Պետրոպավլովսկայա – Լարա
  • Վլադիմիր Գլուխկով – Ռիգոր Շեմետ
  • Իվան Կուզնեցով – Ֆեդյա
  • Իոնա Բիյ-ԲրոդսկիԱրկադի Ապոլոնովիչ
  • Վասիլի Մերկուրիև – տենոր
  • Պավել Պերվուշին – Պետկա (լուսագրերում նշված չէ)
  • Ելենա Վոլինցևա – երաժշտական մրցույթի մասնակից (լուսագրերում նշված չէ)
  • Անատոլի Կորոլկևիչ – դիրիժոր (լուսագրերում նշված չէ)
  • Գեորգի Սեմյոնով – հարմոնահար (ուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսորներ՝ Սերգեյ Սպլոշնով, Իոսիֆ Շապիրո
  • Սցենարիստ՝ Իլյա Բրաժնին
  • Գլխավոր օպերատոր՝ Կոնստանտին Պոգոդին
  • Բեմադրող նկարիչ՝ Ս. Դոբժինսկի
  • Կոմպոզիտոր՝ Սամուիլ Պոլոնսկի[3]
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Վ. Վոլժենին, Ս. Սիձելով
  • Հնչյունային օպերատոր՝ Կ. Պոզնիշև
  • Երկրորդ օպերատոր՝ Գ. Վլադովենկով
  • Մոնտաժող՝ Ն. Կոնովալով
  • Ռեժիսորի ասիստենտ՝ Ս. Սիձելով, Ա. Լիֆշից
  • Օպերատորի ասիստենտ՝ Վ. Գաձեև
  • Խորհրդատու՝ Ս. Դոբժինսկի
  • Ֆիլմի տնօրեն՝ Ա. Էյդուս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կինոստուդիան «Խորհրդային Բելառուս» է կոչվել 1928 թվականից մինչև 1946 թվականը։
  2. «Երգ ընկերության մասին» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  3. «Երգ ընկերության մասին» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]